Միլան–Կորտինա 2026 ձմեռային օլիմպիական խաղերում ՀՀ դրոշակակիրը գեղասահորդներ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին զույգն է եղել։
Հայ մարզիկների մրցելույթների օրացույցը (Երևանի ժամանակով)
Դահուկավազք
Փետրվարի 7, 16:00 – Կատյա Գալստյան (20 կմ սկիաթլոն, կանայք)
Փետրվարի 8, 15:30 – Միքայել Միքայելյան (20 կմ սկիաթլոն, տղամարդիկ)
Փետրվարի 12, 16:00 – Կատյա Գալստյան (10 կմ ազատ ոճ, կանայք)
Փետրվարի 13, 14:45 – Միքայել Միքայելյան (10 կմ ազատ ոճ, տղամարդիկ)
Լեռնադահուկային սպորտ
Փետրվարի 14, 13:00 – Հարություն Հարությունյան (Հսկա ոլորավայրէջք)
Փետրվարի 16, 13:00 – Հարություն Հարությունյան (Ոլորավայրէջք)
Գեղասահք
Փետրվարի 15, 22:45 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Կարճ ծրագիր)
Փետրվարի 16, 23:00 – Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (Ազատ ծրագիր)
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են մարզիկներ, ովքեր արդեն իսկ ունեն միջազգային խոշոր մրցաշարերի փորձ, և ակնկալիքները մեր պատվիրակությունից բավականին մեծ են՝ հատկապես դահուկավազքի և գեղասահքի մրցումներում: