«Հըզբոլլահի» հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիական «Հըզբոլլահ» շարժման հետախուզական գործակալությունը ղեկավարող Վաֆիկ Սաֆան հրաժարական է տվել: Դրա մասին հայտնել է Janoubia պորտալը՝ հղում անելով կազմակերպության ղեկավարությանը, որը փետրվարի 6-ին բավարարել է Սաֆայի խնդրանքը:
Ըստ շարժմանը մոտ կանգնած աղբյուրների՝ Սաֆայի հեռանալը կապված է շարժման հունվարյան վերակառուցման հետ, որի ընթացքում նրա ղեկավարած հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման լիազորությունները զգալիորեն կրճատվել են: Սաֆայի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Հուսեյն Բարադեհը, որը հայտնի է նաև որպես Հաջ Սաջիդ:
Վաֆիկ Սաֆան նախկինում ծանր վիրավորվել էր Բեյրութի կենտրոնում 2024 թվականի հոկտեմբերի 10-ին Իսրայելի ավիահարվածի ժամանակ: Նա շարժման նախկին գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահի մտերիմ գործընկերն էր և մասնակցել է միջնորդական առաքելությունների՝ ինչպես Լիբանանի ներսում, այնպես էլ արտերկրում:
Հետևեք մեզ՝ այստեղ



