Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 5-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված այն պատմական կարևորության պայմանագրի (New START) գործողության ժամկետը, որը սահմանափակում էր երկու ամենամեծ միջուկային տերությունների ձեռքում գտնվող ռազմավարական միջուկային մարտագլխիկների թիվը, և որը հանդիսանում էր միջուկային զենքի վերահսկման վերջին կարևոր գործիքներից մեկը, որ դեռևս գործում էր երկու երկրների միջև: Եթե կողմերը չհաջողեն կամ չցանկանան երկարացնել այս պայմանագիրը կամ նոր համաձայնությունների գալ, ապա առաջին անգամ ավելի քան հիսուն տարում Մոսկվան և Վաշինգտոնը կգտնվեն իրավիճակում, երբ նրանց ձեռքերը ազատ կլինեն միջուկային ոլորտում, և որևէ միջազգային պարտավորություն չի սահմանափակի նրանց միջուկային ներուժի անկանխատեսելի աճը:

Մոսկվան պաշտոնապես «կասեցրեց» New START պայմանագիրը 2023 թվականին՝ ի պատասխան Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված զգալի ռազմական և տնտեսական աջակցության, որն, ըստ Կրեմլի դիրքորոշման, դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի ոչ ուղղակի ընդգրկվածություն ռուս-ուկրաինական հակամարտության մեջ և որպես սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Վաշինգտոնը նույնպես արձագանքեց համապատասխան միջոցառումներով՝ փաստացի սառեցնելով պայմանագիրը և դադարեցնելով դրա շրջանակներում նախատեսված տեղեկության փոխանակումն ու ստուգումները, թեև պայմանագիրը ձևականորեն շարունակեց մնալ ուժի մեջ, և նրա իրավական գործողությունը պաշտոնապես չդադարեց:

Անցած ամիսներին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնություն ցուցաբերեց և առաջարկեց ևս մեկ տարով պահպանել պայմանագրի հիմնական դրույթները և սահմանափակումները՝ ներառյալ այն կարևորագույն պայմանը, որ յուրաքանչյուր երկրի ձեռքում հարված հասցնելու համար պատրաստ միջուկային մարտագլխիկների թիվը չի կարող գերազանցել 1550 միավորը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբնական արձագանքում դրական վերաբերմունք ցույց տվեց Կրեմլի այս առաջարկի նկատմամբ և արտահայտեց պատրաստակամություն շարունակել երկխոսությունը, սակայն այս առաջարկը կողմերը դեռևս չեն փոխակերպել իրավաբանորեն պարտավորեցնող պաշտոնական համաձայնության և չեն ընդունել կոնկրետ պայմանագրային փաստաթուղթ, որը կապահովի այդ սահմանափակումների շարունակականությունը:

Ներկայում չկա որևէ հստակ նշան կամ միտում, որ պայմանագրի հիմնական դրույթների գործողության ժամկետը կերկարացվի, կամ որ կողմերը կհասնեն ոչ պաշտոնական համաձայնության, որը կապահովի միջուկային զինանոցների շարունակական սահմանափակումը, ինչը նշանակում է, որ միջուկային զենքի մարտագլխիկների քանակի ավելացումը երկու տերությունների կողմից կդառնա իրականություն: Ավելին, դեռ անցյալ տարի ԱՄՆ նախագահը հայտարարեց միջուկային փորձարկումները վերսկսելու հնարավորության (մտադրության) մասին, և իր հիմնավորումներից մեկը եղավ այն պնդումը, թե միջուկային զենքի փորձարկումներ են կատարում Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը:

Փաստացի ստեղծվում է խիստ անհանգստություն հարուցող իրավիճակ, որ եթե միջուկային զինատեսակների վերահսկման և սահմանափակման միջազգային մեխանիզմները չգործեն, և նոր բանակցությունների համար դաշտ չբացվի, ապա մյուս միջուկային տերություններն ու զենքի ձեռքբերմանը ձգտող երկրները մեծ արագությամբ և ինտենսիվությամբ կսկսեն իրենց սեփական միջուկային փորձարկումները և միջուկային զինանոցների աննախադեպ ընդլայնումը, քանի որ ոչ ոք չի ցանկանա գտնվել անբարենպաստ ռազմավարական դիրքում: Միջուկային մրցավազքի վերսկսումն իր ողջ թափով անխուսափելի է դառնում, եթե միջազգային հանրությունը և հիմնական տերությունները չձեռնարկեն անհետաձգելի և արդյունավետ քայլեր այս ճգնաժամի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ։ Իսկ այդ նոր մրցավազքն իր հետ կբերի նոր մարտահրավերներ, ռիսկեր և անկանխատեսելի հետևանքներ:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների սահմանափակումը տասնամյակներ շարունակ ապահովել է ռազմավարական հավասարակշռություն և զսպել է մեծ տերությունների միջև անմիջական ռազմական բախումների վտանգը։ Բայց այդ սահմանափակման վերացումը պայմաններ է ստեղծում հաստատված հավասարակշռության խախտման համար։ ԱՄՆ-ի կողմից ներկայացվող արդեն իսկ չափազանց թանկարժեք, բյուջետային հսկայական պարտավորություններ պահանջող և ժամանակացույցից հետ ընկած միջուկային զինանոցի լայնածավալ արդիականացման ծրագիրը, որը ենթադրում է հազարավոր միջուկային մարտագլխիկների, բալիստիկ հրթիռների, հրթիռակիր սուզանավերի և ռազմավարական ռմբակիր օդանավերի փոխարինումը նոր սերնդի համակարգերով, պայմաններ է ստեղծում, որ Չինաստանը նույնպես արագացնի և ընդլայնի իր սեփական միջուկային զենքի կուտակման ամբիցիոզ ծրագիրը, որը հիմնականում ուղղված է ռազմավարական հավասարակշռության ստեղծմանն ընդդեմ արևմտյան տերությունների:

Եթե չեղարկվեն New START պայմանագրի սահմանափակումները, Ռուսաստանը նույնպես կարող է լրացուցիչ մարտագլխիկներ տեղադրել իր ունեցած սպառազինություններում՝ հարվածի պատրաստ զինանոցը մեծացնելով մոտ 60 տոկոսով։ Մյուս կողմից էլ՝ միջուկային զինանոցների սահմանափակումների նկատմամբ ԱՄՆ-ի՝ վերջին տարիների աճող դժկամության և սահմանափակ հետաքրքրվածության պատճառներից մեկը միջուկային երրորդ գերտերության ի հայտ գալն է, որը կարող է վերափոխվել իրական ռազմավարական մարտահրավերի։

2010 թվականին New START պայմանագիրը բանակցելիս և ստորագրելիս շատ քչերն էին այդ մասով լուրջ մտահոգված, քանի որ այն ժամանակ Չինաստանը դեռևս դիտարկվում էր որպես երկրորդ աստիճանի միջուկային տերություն՝ սահմանափակ ներուժով: Սակայն վերջին շրջանում միջուկային զենքի տեսանկյունից միջազգային աշխարհաքաղաքական լանդշաֆտում ամենամեծ, ամենակարևոր և ամենաանկանխատեսելի փոփոխությունը հենց Չինաստանի վերածնունդն է և դրա դրսևորումը մարտահրավերի տեսքով աշխարհի միջուկային զենքի երկու ամենամեծ և ամենահզոր զինանոցներին տիրապետող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության համար:

Չինաստանը անցած տասնամյակի ընթացքում հսկայական ֆինանսական միջոցներ և ռեսուրսներ է ներդրել իր միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվն ավելացնելու, բալիստիկ հրթիռային համակարգերի տեխնոլոգիական որակը բարելավելու և իր ռազմավարական մատակարարման պրոյեկտների բազմազանությունը ապահովելու նպատակով: 2022 թվականի պաշտոնական զեկույցում Պենտագոնի փորձագետները և վերլուծաբանները գնահատել են, որ շատ հավանական է՝ Չինաստանը մինչև 2035 թվականը ունենա մոտավորապես 1500 մարտագլխիկ, ինչը փաստորեն նշանակում է, որ Չինաստանը կհասնի այն քանակական մակարդակին, որն այժմ New START պայմանագրով սահմանված է Ռուսաստանի և Ամերիկայի համար:

Եվ այս փաստը նոր, ավելի բարդ և բազմաշերտ համատեքստ և ընկալում է ստեղծում հատկապես այն բացառիկ պայմաններում, որ Չինաստանի տնտեսական ներուժի և ազդեցության անընդմեջ ավելացմանը զուգահեռ՝ այս պետությունը համաշխարհային քաղաքական և տնտեսական վերլուծաբանների հանրույթի կողմից երկարաժամկետ հեռանկարում լրջորեն դիտարկվում է որպես այն հզոր աշխարհաքաղաքական կենտրոնը, որն իր տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական և դիվանագիտական ռեսուրսների հզորությամբ ի վիճակի է մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի գերակա դիրքերին։

Ստացվում է, որ միջուկային մրցավազքը դուրս է երկկողմանի խնդիր լինելու շրջանակից, որը կարող էր լուծվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության և հարաբերությունների շրջանակներում, և այժմ ներառում է երրորդ խաղացող, որի տնտեսական հզորությունն ու տեխնոլոգիական ներուժը թույլ են տալիս մի շարք ոլորտներում թելադրող դիրքերի հասնել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել