Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում շատ է օգտագործվում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Նույնիսկ նրանք, ովքեր մազաչափ անգամ գաղափար չունեն դրանից, որևէ ոչ ձեռնտու տեղեկության իսկույն «հիբրիդային պատերազմ» որակումն են տալիս: Մոդայիկ է, մի խոսքով: Իսկ ի՞նչ է իրականում հիբրիդային պատերազմը, և ինչպիսին է Հայաստանի հետ կապված վիճակն այդ առումով:

Հիբրիդային պատերազմի հայեցակարգը ներառում է հանրային կարծիքի ձևավորում և շեղում, հանրային կարծիքի վրա ազդող խմբերի ֆինանսավորում և կազմակերպում, սոցիալական լարվածության և բևեռացման խթանում, կիբերհարձակումներ կրիտիկական ենթակառուցվածքների դեմ, ապատեղեկատվության տարածում, ժողովրդավարական ինստիտուտների վարկաբեկում, տնտեսական խափանումներ և այլն։

Հայաստանը, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և շրջապատված է թշնամաբար տրամադրված երկու հարևաններով, իհարկե, շատ խոցելի է հիբրիդային պատերազմի տարբեր ձևերի նկատմամբ, իսկ մոտալուտ խորհրդարանական ընտրությունները դառնում են իդեալական թիրախ արտաքին ուժերի միջամտության և ազդեցության համար։ Հայաստանի համար հիբրիդային պատերազմի սպառնալիքը ոչ թե տեսական, այլ շատ իրական, առարկայական վտանգ է։ Երկիրը վերջին տարիներին ականատես է եղել տարբեր արտաքին ուժերի կողմից իրականացված տեղեկատվական ազդեցության, ապատեղեկատվության և քաղաքական միջամտության բազմաթիվ դեպքերի։

Ի մասնավորի,Ադրբեջանը և նրա հիմնական դաշնակից Թուրքիան ակտիվորեն օգտագործում են հիբրիդային պատերազմի մեթոդները՝ համակցելով ռազմական ուժը տեղեկատվական արշավների, դիվանագիտական ճնշման և շանտաժի հետ։

Բնական է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ մեծանալու են նաև արտաքին ազդեցության հնարավորությունները։ Ժողովրդավարական գործընթացները, որքան էլ անհրաժեշտ և կարևոր են, միաժամանակ ստեղծում են հնարավորություններ արտաքին միջամտության համար։ Ընտրությունների ընթացքում հասարակությունը բևեռացած է, քաղաքական մրցակցությունը սրվում է, լրատվական և տեղեկատվական հոսքերը բազմապատկվում են, իսկ հանրային կարծիքը դառնում է առավել շարժուն և ազդեցության ենթակա։ Հենց այս պայմաններում արտաքին ուժերը, որոնք հետաքրքրված են Հայաստանի քաղաքական զարգացումները որոշակի ուղղությամբ ուղղորդելու առումով, ակտիվացնում են իրենց միջամտության գործիքակազմը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ արտաքին տերությունները ազդել են այլ երկրների ընտրությունների վրա՝ օգտագործելով ֆինանսական աջակցության, տեղեկատվական արշավների, կիբերհարձակումների գործիքակազմը և այլ միջոցներ։

Տեղեկատվական պատերազմների դերը ժամանակակից քաղաքականության մեջ դժվար է թերագնահատել։ Տեղեկատվությունը դարձել է իշխանության հիմնական գործիքը, և ով վերահսկում է տեղեկատվական հոսքերը, նա էլ ազդում է հանրային կարծիքի, հետևաբար նաև քաղաքական գործընթացների վրա։ Սոցիալական ցանցերի, թվային մեդիայի և ինտերնետի դարաշրջանում տեղեկույթը տարածվում է անսահման արագությամբ և հասնում միլիոնավոր մարդկանց ակնթարթորեն։ Սակայն նույն արագությամբ տարածվում է նաև կեղծ տեղեկությունը: Ապատեղեկատվական արշավները կարող են ունենալ տարբեր նպատակներ և ձևեր։ Իսկ թիրախը կարող է լինել որոշակի քաղաքական ուժի կամ թեկնածուի վարկաբեկումը՝ տարածելով կեղծ տեղեկություններ նրանց մասին, ստեղծելով կասկածելի իրավիճակներ կամ շեղելով ուշադրությունը իրական հարցերից։

Մեկ այլ մոտեցում է ընդհանուր քաոսի և անվստահության մթնոլորտի ստեղծումը, երբ տարածվում են հակասական տեղեկություններ, կասկածի տակ է դրվում ինստիտուտների արդյունավետությունը, իսկ քաղաքացիները կորցնում են կողմնորոշումը և չեն կարողանում տարբերել ճշմարտությունը ստից։

Երրորդ մեթոդը հասարակության բևեռացումն է, երբ արհեստականորեն սրվում են սոցիալական, էթնիկ, կրոնական կամ քաղաքական բաժանումները, ստեղծվում են «մենք ընդդեմ նրանց» պատկերացումները, և հասարակությունը բաժանվում է անհաշտ ճամբարների։ Բոլոր այս մեթոդները հաճախ կիրառվում են համակցված կերպով՝ ստեղծելով բազմաշերտ ազդեցություն։

Սակայն միշտ չէ, որ այսպիսի տեղեկատվական ու մանիպուլյացիոն հոսքերը անպայման արտաքին դերակատարներից են գալիս, շատ հաճախ հենց երկրների իշխանություններն են օգտվում նման գործիքակազմից։ Կամ դա արվում է համատեղ ջանքերով: Օրինակ՝ մեր երկրի իշխանությունները, որոնք անընդհատ նշում են, թե իբր պայքարում են «հիբրիդային ազդեցությունների» դեմ, նախաձեռնում են հասարակությանը մոլորեցնելու, հանրային ուշադրությունը շեղելու, տարբեր խմբերին ու մարդկանց թշնամացնելու քայլեր։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունները, «պայքարելով հիբրիդային սպառնալիքների դեմ», պետք է պայքարեն առաջին հերթին իրենք իրենց դեմ կամ հրաժարվեն այն գործելակերպից, որը տարիներ շարունակ որդեգրել են։ Ու հետաքրքիր է, որ ամենաշատը խոսում են իբր Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքի մասին, սակայն որևէ խոսք չի ասվում թուրք-ադրբեջանական հիբրիդային սպառնալիքների մասին։ Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում, որ հետաքրքրված են Հայաստանի թուլացմամբ և դիմագրավելու ունակության նվազեցմամբ, իսկ դա ենթադրում է, որ նրանք շահագրգռված են, որ մեր երկրում իշխանության լինեն այն քաղաքական ուժերը, որոնք ավելի զիջող գործելակերպ կդրսևորեն ու չեն հակադրվի պանթուրքական ձգտումներին։

Ավելին, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է ձգտել խորացնել Հայաստանում քաղաքական ճգնաժամը, ներքին հակամարտությունները և հանրային դժգոհությունը՝ տարածելով ապատեղեկատվություն, հրահրելով ներհասարակական կամ սոցիալական լարվածություն և ստեղծելով անկայունության ընդհանուր մթնոլորտ։

Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից իրականացվող տոտալ հիբրիդային պատերազմին, դա արդեն առանձին խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան