Օմսկի Մագիստրալնայա փողոցում գտնվող դպրոցի պատուհանից մեկ աշակերտ է ընկել, հաղորդում է NGS55.RU-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային մամուլի ծառայությանը։
Երեխայի տարիքը չի նշվում։ Գերատեսչության տվյալներով՝ տղան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Տղան հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Նա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնությունը», - հրատարակությունը մեջբերում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության թիվ 8 բաժանմունքի անչափահասների գործերով տեսուչները։ Դեպքի պատճառներն ու հանգամանքները քննվում են։
Թարգմանությունը՝ Past.am-ի