Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել գերիներին ազատելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝ «Catholic Vote»-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և այդ համատեքստում Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարևորությանը: Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հրապարակումը.

«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այցին ընդառաջ, բանտարկված հայ քրիստոնյայի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու համար։

Փետրվարի 4-ին Zeale News-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը պատմել է իր հոր՝ հայտնի հայ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։ Վարդանյանն ասել է, որ իր հայրը ձերբակալված առնվազն 23 հայերից մեկն է, որոնց Ադրբեջանն ապօրինի բանտարկել է ռազմական հարձակումից հետո։  «Սա զանգվածային ձերբակալություն էր, որը կատարվել է ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման արշավի ավարտին», – ասել է Վարդանյանը։

Վարդանյանն ասել է, որ իր հայրը տեղափոխվել է տարածաշրջան 2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո տեղի քրիստոնյա բնակչությանն աջակցելու համար, որը  «լքված էր աշխարհի կողմից»։ «Նա որոշեց հրաժարվել իր ամբողջ կյանքից և վտանգել ամեն ինչ, – ասել է Վարդանյանը: -Նա փորձեց պաշտպանել նրանց՝ ապրել նրանց հետ ամենադժվար պահին։ Եվ նա վճարում է հալածվող փոքր բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու իր փորձի համար»։

Կալանավորման պայմանները

Վարդանյանը հոր դեմ առաջադրված մոտ 40 մեղադրանքները, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորումն ու սահմանի ապօրինի հատումը, որակել է շինծու և ասել, որ դատավարությունը չի ապահովում իրավական նույնիսկ տարրական երաշխիքներ։ Նրա խոսքով, Ադրբեջանը դատում է Ռուբեն Վարդանյանին ռազմական տրիբունալում, ինչը միջազգային նորմերի խախտում է, քանի որ նա ռազմական պաշտոն երբեք չի զբաղեցրել։ «Նա, ըստ էության, քաղաքական շոուի մասնակից է դարձել», – ասել է Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով, անկախ լրագրողներին և դիտորդներին արգելվում է մասնակցել դատավարություններին, ընտանիքի հետ շփումն էլ խիստ սահմանափակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին երկրից վտարելուց հետո։ Ընտանիքի միակ կապն այժմ կարճ, խիստ վերահսկվող հեռախոսազանգերի միջոցով է։ Ավելին, նրա հայրը պահվել է մենախցում և ենթարկվել բռնության։

Ադրբեջանը չի հրապարակել կալանավորվածների ամբողջական ցուցակը։ Ըստ Վարդանյանի, 4 հոգու ազատելուց հետո այս պահին կա հաստատված 19 կալանավոր, թեև ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել, ինչը պայմանավորված է  անհայտ կորած ռազմագերիներով։ Ինչպես նախկինում հաղորդել էր Zeale News-ը, ռազմական հարձակումներից հետո մոտ 80 անձ դեռ մնում է անհայտ կորած։

Վարդանյանը նշել է, որ դատավարություններն արտացոլում են Ադրբեջանի քաղաքական համակարգը, որը մոտ չորս տասնամյակ վերահսկվում է Ալիևների ընտանիքի կողմից և չունի անկախ դատական ​​համակարգ կամ ազատ մամուլ։

Քրիստոնյաների հետապնդումն Ադրբեջանում

Վարդանյանի խոսքով, կալանավորվածները ենթարկվում են սահմանափակումների իրենց քրիստոնեական հավատքի հարցում։ Հոր կալանքի առաջին շաբաթվա ընթացքում թույլ չի տրվել նրան ուղարկել Աստվածաշունչ և հայ քրիստոնեական մեկ այլ հիմնարար տեքստ, թեև իշխանությունները թույլատրել են նրան ուղարկել մի քանի այլ գրքեր։

«Բայց ամենասարսափելին, – հավելել է Վարդանյանը, – այլ բանտարկյալներից մեզ հասել են տեղեկություններ, որ խաչի կամ որևէ այլ տեսակի «նշաններով» դաջվածքներ ունեցողների մարմնի այդ հատվածները այրել են»։

Վարդանյանը խոսել է նաև այժմ լքված Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման բազմաթիվ վկայությունների մասին՝ քրիստոնյաների դեմ արշավը որակելով համակարգված և կանխամտածված։

Freedom House-ը Ադրբեջանը դասում է աշխարհի ամենառեպրեսիվ երկրների շարքում՝ իր «Ազատությունն աշխարհում» վարկանիշում երկրին տալով 100-ից 7 միավոր։ Համեմատության համար` Կուբան գնահատվում է 10, Իրանը՝ 11, Վենեսուելան՝ 13։

 

Ի՞նչ սպասել

Ռազմագերիների հարցը նորից ուշադրության կենտրոնում է Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան սպասվող այցին ընդառաջ։ Այցը կապված է ԱՄՆ դիվանագիտական նոր նախաձեռնության՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրի հետ։

Թրամփն ասել է, որ այցի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը հայտարարված խաղաղության շրջանակն է, որը նպատակ ունի վերջ դնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող տարածքային վեճին։ Reuters-ը հաղորդել է, որ այդ շրջանակը ներառում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և հանձնառություններ միջազգային իրավունքի նկատմամբ։

Վարդանյանի խոսքով, օգոստոսյան իրադարձությունը չի հանգեցրել խաղաղության պայմանագրի ստորագրման։ Նախաստորագրվել է շրջանակային տեքստ, որում չի խոսվում ձերբակալված հայերի մասին։

«Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղությանը», – ասել է նա։

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունն առաջնահերթություն համարելու համար և նշել, որ Թրամփը նախկինում անդրադարձել է հայ բանտարկյալների ճակատագրին։ Ըստ OC Media-ի, օգոստոսին Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մտադիր է խնդրել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին և ասել, որ հավատում է, որ Բաքուն կհամաձայնվի։

«Սա եզակի հնարավորություն է կրկին աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են, – ասել է Վարդանյանը։ -Քրիստոնյաների պաշտպանությունն այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում»։

 

Ըստ նրա, փոխնախագահը, որը հրապարակայնորեն խոսել է քրիստոնյաների նկատմամբ համաշխարհային հալածանքների մասին, կարող է օգնել բանտարկյալների ազատ արձակմանը տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։

«Սա փոքր ջանքով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն է, – ասել է Վարդանյանը։ -Կարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է վերադարձնել տուն»»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունից