Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փետրվարի 5-ին Մոսկվայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց, տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու։ Հարյուրավոր հայեր հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայոց Եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, ձերբակալված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և այն հայորդիներին, որոնք, ըստ մասնակիցների, ազատազրկվել են բացառապես իրենց արդար ձայնը բարձրացնելու համար։
Ցույցի մասնակիցների ձեռքին պահված պաստառները հստակ արտահայտում էին բողոքի հիմնական ուղերձը․ «Պաշտպանենք մեր եկեղեցին», «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից», «Ազատություն սրբազաններին»։ Այդ կոչերը, ինչպես նշում էին ներկաները, ծնված են ոչ թե քաղաքական հաշվարկներից, այլ հավատքից, հոգևոր արժեքների պահպանման և ազգային ինքնության պաշտպանության գիտակցումից։

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները հայտարարում էին, որ Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողությունները դիտարկում են որպես անօրինական և հակասահմանադրական, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում պետականության և ազգային միասնության համար։ Նրանց խոսքով՝ իրենց փողոց է դուրս բերել քրիստոնեական հավատքը, պատմական հիշողության և սրբազան ժառանգության պահպանման հաստատակամ կամքը, ոչ թե որևէ քաղաքական նպատակադրում։

«Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով անցկացված հանրահավաքը կազմակերպվել էր «Նոյի ժառանգորդներ» շարժման կողմից։ Կազմակերպիչների և մասնակիցների պնդմամբ՝ ակցիան հայ համայնքի կամքի ինքնաբուխ դրսևորում էր՝ ուղղված Հայաստանում եկեղեցու նկատմամբ շարունակվող ճնշումներին հակազդելուն։

Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները մի շարք պահանջներ ուղղեցին Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել եկեղեցու հանդեպ ճնշումները և ազատ արձակել հոգևորականներին ու նրանց կողմնակիցներին, որոնց նրանք բնութագրում են որպես խղճի բանտարկյալներ։ Նրանց համոզմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ցանկացած հարված ուղղված է ոչ միայն հավատքի, այլև հայ ժողովրդի ինքնության և պատմական հիմքերի դեմ։

Մոսկվայում կայացած այս բողոքի ակցիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց անցել է ներքաղաքական դաշտի սահմանները և դարձել համահայկական մտահոգության առարկա՝ միավորելով տարբեր երկրներում ապրող հայերին մեկ ընդհանուր պահանջի շուրջ՝ պաշտպանել Հայոց Եկեղեցին և նրա սրբությունները։

Արտակարգ դեպք՝ Երևանում 3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը վերաբացել է օդային տարածքը ուղևորատար չվերթների համար Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան «Honda Elysion»-ը բախվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրավոր Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին Ջուր չի լինելու հունիսի 9-ին և 10-ին Սպերցյանը նշել է 26-ամյակը Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լեւոն Ազիզյան Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ Արման Թաթոյան Ջրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր «Խորհրդավոր ընթրիք». նոր նախագիծ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն ՄարուքյանՏաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի մոտ հարձակվել են տանկերի վրա Yerevan Wine Days-ի հոբելյանական ամփոփումը․ ինչպես անցավ և ինչով առանձնացավ Հայաստանի գլխավոր գինու փառատոնը Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած 8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղել Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 3 տուժած FlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և Կազան Իսրայելը և Իրանը դադարեցնում միմյանց հարվածելը Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման համար. ՀՀ նախագահ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի «ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԵրևանի գինու օրեր. 10-րդ հոբելյանական փառատոնը Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Հայտնաբերվել է 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Մարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայող Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին ԿԸՀ-ն վավերացրել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը․ մանրամասներ Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Շաբաթը ուրբաթից շուտ եկավ. Նիկոլ Փաշինյան Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում ՌԴ-ն մանրակրկիտ կերպով արձանագրում է ՀՀ-ում ընտրությունների շուրջ բոլոր հաղորդագրությունները. Պեսկով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը