AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAmio Bank-ը շարունակաբար զարգացնում է AMIO Mobile հավելվածը՝ դարձնելով օգտատերերի փորձառությունն ավելի հարմարավետ։ Հավելվածը հնարավորություն է տալիս իրականացնել բանկային գործարքները ցանկացած վայրից:
Նույնիսկ բանկի հաճախորդ դառնալու համար մասնաճյուղ այցելելու կարիք չկա․ հավելվածում ներդրված է արագ և պարզ գրանցման գործընթաց, որի շնորհիվ կարելի է միանգամից անցնել նույնականացում և դառնալ բանկի հաճախորդ։
Ի դեպ, 2025 թվականի հուլիսի 1-ից Amio Bank-ի նոր հաճախորդները ամեն ամիս ստանում են 5% քեշբեք իրենց քարտերով ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ գնումների համար։
AMIO Mobile-ում առկա են բազմաթիվ հնարավորություններ։ Ահա այն գործարքները, որոնք ամենաշատը կարող են պետք գալ առօրյայում․
- Օնլայն վարկ, որի պատասխանը կստանաք ընդամենը մի քանի րոպեում, իսկ գումարը միանգամից կփոխանցվի ձեր հաշվին
- Ավանդներ և պարտատոմսեր՝ շահավետ պայմաններով
- Արագ դրամական փոխանցումների ստացման հնարավորություն՝ միանգամից ձեր հաշվին (UBPay, MoneyGram, IntelExpress, RiaMoney)
- Փոխանցումներ ArcaPay-ով
- Արժույթի փոխանակում անմիջապես հավելվածում
- Բազմաթիվ վճարումներ
- Ամիօի և նույնիսկ այլ բանկերում ունեցած վարկերի մարում
- Եկամուտների հայտարարագրի տեղեկանքի ներբեռնում հավելվածից
Ներբեռնեք AMIO Mobile-ը այստեղից և կառավարեք ձեր ֆինանսները ամեն օր՝ արագ, պարզ և հարմար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



