ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ կհասկանա, եթե իր տարիքը սկսի խանգարել պետության ղեկավարի իր պարտականությունները կատարելուն։
«Կարծում եմ՝ ինքս կհասկանամ։ Օրինակ, այդ դեպքում ես ձեզ հարցազրույց չէի տա», - ասաց նա NBC-ի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ով կարող է իրեն ասել, որ նա չափազանց մեծ է իր աշխատանքի համար։
Ավելի վաղ The New York Times-ը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ Թրամփը հանրության առջև ավելի քիչ է արտահայտիչ դարձել, քան իր առաջին ժամկետի ընթացքում։ Ինքը՝ Թրամփը, այս դիտարկումները անհիմն համարեց՝ պնդելով, որ ինքը գերազանց ֆիզիկական և մտավոր վիճակում է։
Թարգմանությունը՝ Past.am-ի