Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան
ԲԼՈԳԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Կարճ տեսանյութ էի հրապարակել, որում առաջարկում էի, որ Հայ–թուրքական սահմանի բացումից առաջ Հայաստանը օրենքներ ընդունի, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր տնտեսությունը, հողը, գույքը՝ կարճ ասած՝ մեր շահերը։
Տեսանյութում որևէ քննադատություն չկար․ ընդամենը պետականամետ դիրքորոշում էր՝ առաջարկ և գործելու կոչ։
Սակայն դրանից հետո սոցիալական ցանցերում ինձ վրա հարձակվեցին տարբեր հայկական անուն ազգանուն կրող օգտահաշիվներ՝ կեղտոտ բառապաշարով ինձ մեղադրանքներ ուղղելով և տարածելով ատելության խոսք։
Հարց է առաջանում.
Ովքե՞ր են այդ օգտատերերը։
Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի…
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



