Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru–ն «Պատգամավորը հայ ազգի պառակտումն անընդունելի է համարել» վերնագրով հոդվածում գրում է, որ Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր ժողովի պատգամավոր Արմենակ Թոզլ յանը, ելույթ ունենալով Արմավիրում Հայ առաքելական եկեղեցու աջակցության հանրահավաքում, հայտարարել է, որ հայկական իշխանությունների միջամտությունը եկեղեցական գործերին անընդունելի է։ «Որպես հայ՝ ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ նրանք փորձում են զրկել իմ ժողովրդին իրենց պատմական հիշողությունից, ազգային խորհրդանիշներից, հպարտությունից և միասնությունից», - հանրահավաքի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է Թոզլ յանը։

Պատգամավորը նշել է, որ Հայ եկեղեցու պառակտումը անխուսափելիորեն կհանգեցնի հասարակության պառակտման։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում հակաեկեղեցական շարունակվող արշավի հնարավոր հետևանքները, որը կարող է հանգեցնել Եկեղեցու, ազգի և ժողովրդի պառակտմանը։ «Ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է աջակցություն ցուցաբերենք մեր Եկեղեցուն, նրա առաջնորդին, նրա միասնությանը, ավանդույթներին», - հավելել է պատգամավորը։

Թոզլ յանը նաև հայտնել է, որ ստացել է օրհնություն ստորագրություններ հավաքելու և բանաձև ընդունելու համար, որը կոչ է անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին։

Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 900 մարդ։ Նրանք արտահայտվել են Նիկոլ Փաշինյանի ապակառուցողական քաղաքականության դեմ։ Հանրահավաքի վայրը պատահական չի եղել ընտրված. Արմավիրում ապրում է մեծ հայկական համայնք։ Նմանատիպ միջոցառումներ նախկինում անցկացվել են նաև Սոչիում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյանը ակտիվացրել է իր հարձակումները Հայ եկեղեցու վրա։ 2025 թվականի մայիսին նա սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ է արել Հայ առաքելական եկեղեցու հասցեին, իսկ կարճ ժամանակ անց առաջարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության գործում վճռորոշ դերը փոխանցել պետությանը։ Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորական Հայր Գևորգը regnum.ru լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները վախենում են եկեղեցու հեղինակությունից և, հետևաբար, փորձում են լռեցնել նրա ձայնը հակասահմանադրական և աստվածադավ գործողություններով, այդ թվում՝ ավագ հոգևորականների անհիմն ձերբակալություններով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել