Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը հաշվում է այսպես՝ մեկ տարի յոթ ամիս սահմանին կրակոց չկա և այլն։ Խնդիրը ոչ միայն այն է, թե իրական է այս խաղաղությունը, թե ոչ, այլ, երբ ինչ-որ մեկը մի բան է խոստանում կամ ծրագիր առաջ քաշում, ինչպե՞ս պետք է մարդիկ կողմնորոշվեն՝ որքանո՞վ է դա ռեալ։ Տվյալ դեպքում ունենք մի իշխանություն, որը նույն բաներն ասել է 2021 թվականի ընտրություններին, դրանից առաջ էլ։ Ունենք մի իշխանություն, որը մի քանի պատերազմ է բերել՝ 44-օրյա պատերազմ, 2021 թվականի մայիսյան դեպքեր, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմ, Արցախում վերջին պատերազմ և հայաթափում։ Բայց իրենք, ինչպես 2021 թվականին, ասում են՝ իբր խաղաղություն են բերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք իշխանության խոստացած խաղաղության և առաջիկա ընտրություններին դա խաղաթուղթ դարձնելու մասին։

Նկատում է՝ ընդդիմությունը սովորաբար խոսում է արժանապատիվ խաղաղության մասին։ «Իմ կարծիքով, ընդդիմությունը ոչ թե արժանապատիվ խաղաղության մասին պետք է խոսի, այլ ասի, որ խաղաղություն կարող է այլ ուժ բերել, այս ուժը դժվար կարողանա երկարատև խաղաղություն բերել, որովհետև մինչև հիմա էլ դա իրեն չի հաջողվել։ Ակնհայտ է, որ այժմյան խոսույթը, տեղի ունեցող իրադարձությունները կապված են գալիք ընտրությունների հետ։ Փաշինյանի վերընտրվելը ձեռք է տալիս այն ուժերին, որոնք մեր խաղաղության հիմնական սպառնալիքներն են՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Դրա համար մինչև հունիսի 6-ի ընտրությունն իրենք անելու են որոշակի քայլեր, որ Փաշինյանը, որպես խաղաղության արդյունք, ցույց տալու բան ունենա։ Բայց դա շատ հեղհեղուկ է։ Մի երկու գնացք է գնում-գալիս, ցորեն կամ այլ ապրանք են բերում, բայց իրականում չունենք կոմունիկացիաների բացում։ Ունենք Ադրբեջանի նախագահի «բարի կամքի ցուցադրում»։ Բայց դրա հետ մեկտեղ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, որովհետև ասում են՝ պետք է Սահմանադրությունը փոխեք։ Ակնարկում են, որ Սահմանադրության փոխելուց հետո պետք է «TRIPP»-ն էլ իրագործվի, Ադրբեջանը համոզվի, որ գնում ենք դեպի խաղաղություն։ Ադրբեջանի դիրքորոշումից էլ կախված է Թուրքիայի դիրքորոշումը։ Այն, ինչ եղել է վերջին ամիսների ընթացքում՝ չորս գերիների վերադարձը, ապրանքի ներմուծումը, կապված է նրա հետ, որ այս փուլում ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն պատրաստվում սրել հարաբերությունները։ Եվս մեկ փաստարկ. 2024 թվականի մայիս- հունիսին սահմանազատում եղավ Տավուշում։ Դրանից հետո գրեթե երկու տարի որևիցե սահմանային կետում սահմանազատում չի եղել։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ կասկած կա, որ սա էլի կապված է ընտրությունների հետ, ընտրությունը տեղի ունենա, հետո գործընթացը կսկսվի, ու կրկին այնտեղից, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին։ Այս ամենը հաշվի առնելով՝ որքանո՞վ է ճիշտ իրենց թեզը, որ խաղաղություն են բերելու, եթե դեռ այդքան բան պետք է անենք խաղաղության համար։ Այդ քայլերից յուրաքանչյուրը պայթյունավտանգ է՝ թե՛ սահմանազատման հետևանքով կարող է կայծ բռնկվել, թե՛ «TRIPP-ի», թե՛ Սահմանադրության ընդունման-չընդունման, թե՛ ադրբեջանցի «փախստականների վերադարձի»։ Եթե ժողովուրդը կողմ չքվեարկեց Սահմանադրության փոփոխությանը, ապա խաղաղությունը «ջրվո՞ւմ» է։ Սա այն ուժը չէ, որը կարող է խաղաղություն բերել։

Իմ կարծիքով, անգամ «Թրամփի երթուղին» այս իշխանության խել քի բանը չէ, իրենք չեն կարող ինչ-որ մեծ նախագիծ նորմալ իրագործել։ Կեսկատակ-կեսլուրջ եմ ասում՝ իրենցն ասֆալտ փռելն է, մանկապարտեզ վերանորոգելը։ Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ, կոնֆլիկտային իրավիճակ»,-նշում է մեր զրուցակիցը։

Վերլուծաբանը փաստում է՝ եթե այս ընտրություններում վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, նա շարունակելու է նույն քաղաքականությունը։ «Իսկ այդ քաղաքականությունը հետևյալն է, ըստ իր տրամաբանության. Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին փոքր-փոքր զիջումներ անելով՝ պահպանել այս խաղաղ վիճակը։ Եթե ինչ-որ բան տալիս ես, դիմացինդ քո վրա չի հարձակվի. միևնույնն է, տալիս է ու հանձնում, էլ ինչո՞ւ գնալ ռազմական բախումների։ Բայց խնդիրն այն է, որ ցանկացած պահի՝ ինչ-որ հերթական զիջումից հետո կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել։ Միշտ կարող է լինել մի իրավիճակ, երբ ժողովուրդը չհանդուրժի տեղի ունեցողը, և սկսվի էսկալացիա, բայց արդեն ավելի վատ պայմաններում։ Կամ անկլավների վերաբերյալ հարցն էլ է մնացել օդում։ Իր քաղաքականության հիմքը շատ պայթյունավտանգ է։ Եկեղեցու դեմ պայքարն է շարունակում։ Եկեղեցին ազգային ինստիտուտ է, որը դեմ է այդ զիջման քաղաքականությանը, նա ցանկանում է Եկեղեցին էլ իրենով անել, դարձնել Հայաստանի առաքելական եկեղեցի։ Ճնշում է Եկեղեցուն, հաջողության չի հասնում, ներսում փորձում է պառակտում մտցնել, կայծի տեղ տալ»,-հավելում է նա։

Իշխանության ներկայացուցիչները միաբերան պնդում են՝ «50+1»-ով հաղթելու են խորհրդարանական ընտրություններում։ Քաղաքական վերլուծաբանն ընդգծում է՝ Փաշինյանը պետք է նման հայտարարություններ անի՝ նույնիսկ իր թիմակիցներին ոգևորելու, բյուրոկրատական ապարատը պահելու համար և այլն։ «Բայց կարծում եմ՝ հասկանում են, որ իրենց համար ավելի դժվար է լինելու, քան 2021 թվականին։ Եթե 2021 թվականին ասում էին՝ կա՛մ Նիկոլն է, կա՛մ «նախկինները», հիմա թարմ ուժ է հայտնվել՝ «Մեր ձևովը»։ Շատ մարդիկ միգուցե ընկնում էին այդ թակարդի մեջ, որ ո՛չ նախկիններին ենք ուզում, ո՛չ ներկաներին, ապա հիմա կա նոր ուժ։ Ընտրողի համար ավելի մեծ, լայն ընտրություն կա։ Նիկոլը, բացի նրանից, որ պետք է ոգևորի իր թիմակիցներին, հույս ունի, որ ընտրություններից առաջ կլինեն որոշակի քայլեր, և նա մարդկանց կփորձի համոզել՝ տեսեք, խաղաղություն է, ավելի էժան ցորեն, վառելիք է մտնում Հայաստան։ Հնարավոր է՝ մի քանի գերի էլ բաց թողեն, որպես «բարի կամքի դրսևորում»։ Հույսը դրա վրա է, արտաքին աջակցություն երկու թուրքական պետություններից։ Չբացառենք նաև, որ որպես քաղաքական գործիչ՝ նա մարտավարական առումով շատ ճկուն է, ուղեղը աշխատում է, ինչ-որ նոր բան է հորինում, նոր բան է փորձում մարդկանց մատուցել։ Նա ունի այդ ունակությունները, շատ վատ է, որ դրանք չեն ծառայում լավ նպատակի համար։ Եթե ընդդիմությունն ավելի համախմբված գործի, կարծում եմ՝ Փաշինյանի համար ավելի դժվար կլինի, քան 2021 թվականին։ Մյուս կողմից՝ կարևոր է մարդկանց մասնակցությունն ընտրական գործընթացին։ Կան սոցիալական հարցման տվյալներ, որոնց համաձայն՝ ամենամեծ հակավարկանիշն ունի Նիկոլ Փաշինյանը։ Կան մարդիկ, որոնք ոչ մի դեպքում, օրինակ՝ ձայն չեն տա Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, բայց այն մարդկանց թիվը, որոնք ոչ մի դեպքում ձայն չեն տա Նիկոլ Փաշինյանին, գերազանցում է բոլորին։ Դրա համար էլ որքան շատ մարդ գնա ընտրության, ունենալով ընտրության տարբերակներ, Փաշինյանի վերընտրվելն ավելի է բացառվում, որովհետև մեծ թիվ կլինի այն տոկոսը, որոնք Փաշինյանին ձայն չեն տա։ Ընդդիմության բոլոր ուժերն էլ այն թեզն են առաջ տանում, որ պետք է հնարավորինս շատ մարդիկ գան ընտրության, դրա համար ուզում են, որ մի քանի մեծ ճակատներով ընդդիմությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ իրենց ընտրությունը անել։ Եթե վերցնենք Գյումրու ընտրությունները, ՔՊ-ն հարաբերական մեծամասնություն ստացավ, բայց ընդդիմությունը ներկայանում էր չորս ուժով։ Նրանք միասին ավելի շատ ձայն հավաքեցին և իրավիճակ փոխեցին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը