Նալբանդյանը վերահաստատում է. Բրազիլիայի Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում է ընդունել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 3-ին վերահաստատեց Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունումը:
«Այդ որոշումն ընդունվել է: Ճանաչման վերջնական որոշումը հրապարակվել է հունիսի 2-ին Բրազիլիայի Սենատի կողմից, և արդեն տեղադրված է Սենատի պաշտոնական կայքում»,-ասաց արտգործնախարարը:
Դիվանագետի խոսքով` Հայաստանը ողջունում Բրազիլիայի սենատի կողմից ընդունված այս որոշումը, որը կարևոր քայլ է՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համար:
Բրազիլիայի Դաշնային Սենատն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:



