Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում «հին ու բարի» ժամանակների հիմնական փոխադրամիջոցներից մեկը՝ «Պազիկը»: Չնայած, հանուն արդարության, այսօր էլ դեռ կարելի է հանդիպել այդ ավտոբուսի որոշ նմուշներ նաև Հայաստանում: Ավելին, դեռևս որոշ դեպքերում այդ ավտոբուսները երեխաներին նույնիսկ էքսկուրսիաների են տանում:

Այդ ավտոբուսների ամենահայտնի ու տարածված մակնիշը՝ ՊԱԶ-672-ը, լեգենդար փոքր ավտոբուս է, որն արտադրվել է Պավլովսկի ավտոբուսային գործարանի կողմից 1967-ից մինչև 1989 թվականները: Այն փոխարինել էր ՊԱԶ-652 մոդելին և դարձել ԽՍՀՄ ամենատարածված ավտոբուսներից մեկն ավելի քան 288 հազար միավոր ընդհանուր «շրջանառությամբ»։

ՊԱԶ ավտոբուսը ժողովրդականություն է ձեռք բերել իր բազմակողմանիության շնորհիվ. այն օգտագործվել է արվարձանային երթուղիներում, գյուղական վայրերում, որպես ծառայողական մեքենա, երթուղային տաքսի, շարժական լաբորատորիա և նույնիսկ որպես «կատաֆալկա»։

Այն ստեղծվել է վագոնի նմանությամբ՝ մոնոլիտ թափքով և երկու պնևմատիկ դռներով: Դրա շարժիչը ZMZ-672-ն է՝ ութ մխոցանի V-աձև բենզինային շարժիչ 4,25 լիտր ծավալով և 115 ձիաուժ հզորությամբ: Ավտոբուսն ուներ տերևային զսպանակային կախոց՝ ամորտիզատորներով, թմբուկային արգելակներ՝ վակուումային ուժեղացուցիչով: Ավտոբուսի չափերն էին՝ 7,15 մետր երկարություն, 2,44 մետր լայնություն և մոտ 3 մետր բարձրություն:

Լեգենդար «Պազիկը» կարող էր տեղավորել 23 նստած ուղևոր, բայց իրականում նրա մեջ կարող էր «խցկվել» մինչև 45, իսկ երբեմն ավելի քան 60 ուղևոր՝ հաշվի առնելով կանգնած տեղերի առկայությունը։

Շահագործման երկար տարիների ընթացքում ՊԱԶ-672-ը դարձել է իր դարաշրջանի իսկական խորհրդանիշ։ Այն մինչ օրս էլ նկարահանվում է ֆիլմերում, հավաքորդները պատրաստում են հայտնի ավտոբուսի մասշտաբային մոդելներ, իսկ էնտուզիաստները վերականգնում են պահպանված մեքենաները։

Այնուամենայնիվ, չնայած դրան, 672-րդը ձեռք է բերել, մեղմ ասած, ոչ այնքան դրական մականուն։ Խորհրդային տարիներին շատերը բացահայտ ծաղրում էին «Պազիկը» և անվանում այն «ցատկոտող»։ Կարո՞ղ եք կռահել, թե ինչու։ Իրականում պատասխանը պարզ է։ Ավտոբուսը այդ մականունն ստացել է կոշտ զսպանակային կախոցի և նստատեղերի, ինչպես նաև կարճ անիվային բազայի պատճառով։ Նման առանձնահատկությունների պատճառով այդ ավտոբուսով երթևեկելը հաճախ շատ անհարմար էր. ուղևորները անընդհատ բողոքում էին ցնցումներից և բնորոշ «ցատկերից»։ Ահա այդպես էլ այդ մականունն է կպել նրան, չնայած մեզ մոտ՝ Հայաստանում, ընդունված էր ավելի պարզ ու տիպիկ մականունը՝ պարզապես «Պազիկ»։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»