ԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում
Կարևորելով կրթության դերը և այն առանցքային համարելով արտադրության զարգացման գործում՝ ԶՊՄԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է Ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատորների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթացը։
Դասընթացը վարեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Տիմեյա Աղամյանը, ում գործնական և ակադեմիական փորձը հնարավորություն տվեց նյութը ներկայացնել հասկանալի, կիրառական և իրավիճակային օրինակներով։ Դասընթացն անցավ ակտիվ քննարկումներով և հարցուպատասխաններով։
Մասնակիցներին ներկայացվեց և մանրամասն վերլուծվեց աշխատավայրում հանդիպող իրական դեպքեր, ինչպես նաև դիտարկվեց միջազգային փորձը։
Ծրագրին մասնակցեց 32 աշխատակից՝ ինչպես փորձառու մասնագետներ, այնպես էլ նոր աշխատակիցներ։
Դասընթացները կամփոփվեն քննությունով, որի հաջող հանձնումը կարող է հիմք դառնալ մասնագիտական առաջխաղացման և տարակարգի բարձրացման համար։
ԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում՝ ուղղված արտադրության կայուն զարգացմանը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



