Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ Վարդևանյան
ԲԼՈԳԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը փոխվել է 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում: Հենց այդ փոփոխությունների պայմաններում Սահմանադրական դատարանի կազմը վերջերս ընդունված որոշմամբ նշել էր. Քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և արդարության կարևոր երաշխիք է: Սահմանադրական դատարանն այս դիրքորոշմամբ ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ ամենատարածված միջոցը:
Անկախ նշված դիրքորոշումից հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով, իսկ լավագույն դեպքում՝ տնային կալանքներով: Սա բոլորի համար հայտնի փաստ է: Սա մարդասիրություն չէ, սա արդարություն չէ: Կալանքը չի կարող հանդիսանալ պատիժ, իսկ դրա վերացման բոլոր հնարավորությունները ունեն Դատարանները: Վերացրեք կալանքի գերակայությունը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



