«Զգոն եղեք». Շիրակի մարզպետի և նրա տեղակալի անուններով WhatsApp–ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
WhatsApp հարթակում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անուն-ազգանունով և տվյալ հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց ու գործընկերների։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
«Տվյալ օգտահաշիվը ոչ մի կապ չունի մարզպետի հետ և նրա կողմից որևէ հաղորդագրություն չի ուղարկվել։
Հորդորում ենք լինել առավել զգոն։
չպատասխանել նման հաղորդագրություններին,
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։
Նշենք, որ WhatsApp հարթակում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նար Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի անունով։
Հետևեք մեզ՝ այստեղ



