Ընտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի Սարգսյան
ՎԻԴԵՈԾաղրի են ենթարկում հայ հասարակությանն ընդհանրապես, պետության հիմքերը խարխլում են՝ հանուն իրենց մեկ գերագույն նպատակի, 2026 թվականի վերարտադրության: Այս մասին ասել է «Հայսաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Բանակը կրճատում է, դարձնում է 1.5 տարի՝ ընտրություններից 5 ամիս առաջ, դրանից մոտ 15 օր հետո ՀՀ ՊՆ նախարարը ասուլիս է տալիս և կոչ է անում կանանց ու աղջիկներին գնալ ծառայություն, աննորմալությունն ուղղակի սահմաններ չի ճանաչում:
Մի կողմից ասում են՝ մենք գնում ենք խաղաղության օրակարգով, մեզ պետք չէ այդքան մեծ բանակ, հաջորդ կողմից բանակի համալրման համար կանանց և աղջիկներին են փորձում ներգրավվել»,- նշել է նա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



