Տաթևում, Դիլիջանում ու Թումանյանում փետրվարի 14-ին կընտրեն համայնքի ղեկավարի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Թումանյան, Սյունիք մարզի Տաթև, Տավուշի Դիլիջան համայնքներում փետրվարի 14-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելոբվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար միան ձնյա պայքար է տանելու նախկին գյուղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լևոն Զավարյանը:
Տաթև համայնքում մրցելու են երեք թեկնածուներ` անկուսակցական Իգոր Աբրահամյանը և Վարշամ Բագրատյանը, ՀՀԿ-ական, Տաթևի նախկին գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:
Դիլիջանում կմրցեն անկուսակցական Ժորա Սահաբալյանն ու ՀՀԿ-ական, Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



