Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիների ընթացքում Մերձավորարևել յան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ տասնամյակներ շարունակ գերակշռող ուժերի դիրքերը զգալիորեն թուլացել են, իսկ նոր խաղացողները փորձում են օգտվել այս պատմական հնարավորությունից և վերաձևավորել տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը։

Այս համատեքստում հատկապես ուշագրավ են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, որոնք անուղղակի ազդեցություն են գործում հարակից տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա։ Սիրիական հարցի բարդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տասնամյակի ընթացքում այս երկիրը վերածվել էր տարածաշրջանային և գլոբալ ուժերի մրցակցության հիմնական դաշտի։ Երբ 2011 թվականին Սիրիայում սկսվեցին զանգվածային ցույցերը, որոնք հետագայում վերաճեցին քաղաքացիական պատերազմի, այն առիթ դարձավ տարածաշրջանային և գլոբալ խաղացողների համար՝ ներգրավվելու այդ հակամարտությանը և ապահովելու իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում։

Ռուսաստանը, որը պատմականորեն ուներ սերտ կապեր Սիրիայի հետ, Բաշար ալ-Ասադի ռեժիմի պահպանումը իր դիրքերի ամրապնդման տեսանկյունից դիտեց որպես կարևոր ռազմավարական շահ, քանի որ Սիրիան ապահովում էր Ռուսաստանին Միջերկրական ծովի ափերի մուտքի հնարավորություն և դիտարկվում էր նրա հիմնական դաշնակիցը Մերձավոր Արևելքում։ Իրանի համար էլ Ասադի ռեժիմի գոյատևումը կենսական նշանակություն ուներ, քանի որ Սիրիան կազմում էր, այսպես կոչված, «շիական կամարի» կարևորագույն օղակը, որը միացնում էր Իրանը Լիբանանի հետ և ապահովում Թեհրանի ազդեցությունը Միջերկրական ծովի ավազանում։

Ուկրաինայում սկսված պատերազմը, սակայն, մեծ հարված էր Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերի համար, քանի որ ռուսական կողմը փորձեց մոբիլիզացնել երկրի գրեթե բոլոր ռազմական ռեսուրսները ուկրաինական ճակատի համար։ Ասադի իշխանության տապալումից հետո Մոսկվան սկսեց աստիճանաբար կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Իսկ Իրանի դիրքերի թուլացումը պայմանավորված է ներքին և արտաքին մի շարք գործոններով։ Ի մասնավորի, երկիրը տարիներ շարունակ գտնվում է խստագույն միջազգային պատժամիջոցների ներքո, որոնք խորապես վնասել են տնտեսությանը։ Տնտեսական վիճակի բարդացմանը զուգահեռ Իրանի հասարակության մեջ որոշակի դժգոհություն է կուտակվում, ինչն էլ արտահայտվում է պարբերական զանգվածային ցույցերով։ Ներքին խնդիրները սահմանափակում են Իրանի կարողությունները տարածաշրջանային մակարդակում ակտիվ քաղաքականություն վարելու համար։ Թեհրանը ստիպված է իր ռեսուրսները կենտրոնացնել ներքին կայունության ապահովման վրա, ինչը նշանակում է, որ Սիրիայում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում իրանական ազդեցությունը նվազել է։

Բայց ամենից հետաքրքիրը ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունն է։ Վաշինգտոնը, որը տարիներ շարունակ ակտիվորեն ներգրավված էր Սիրիայի հարցում, այժմ քննարկում է իր զորքերը ամբողջությամբ դուրս բերելու հնարավորությունը։ 

Այս որոշումը արտացոլում է ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարական վերակողմնորոշումը, որն ուղղված է Չինաստանի և Հինդ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին առավելագույն ուշադրություն դարձնելուն։ Սակայն Սիրիայից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը չի նշանակում, որ Վաշինգտոնը լիովին հեռանում է տարածաշրջանից։ Ընդհակառակը, ամերիկյան դիվանագիտությունը շարունակում է աշխատել տարածաշրջանային դաշինքների ձևավորման ուղղությամբ, որոնք կարող են հակակշռել հնարավոր սպառնալիքները առանց ուղղակի ռազմական ներկայության։

Այս ուժային վակուումից առավելագույնը փորձում է օգտվել Թուրքիան։ Անկարան տարիներ շարունակ դիտարկում էր Սիրիան որպես իր ազդեցության գոտու բնական ընդլայնում։ Թուրքական ղեկավարությունը տարիներ շարունակ փորձում էր հասնել Բաշար ալ-Ասադի իշխանության տապալմանը և ակտիվորեն աջակցում ընդդիմադիր խմբավորումներին։ Մյուս կողմից՝ Թուրքիան միշտ էլ ձգտել է օգտագործել Սիրիայի հարցը՝ որպես միջոց իր երկու հիմնական նպատակներին հասնելու համար։ Առաջինը քրդական հարցի լուծումն է, իսկ երկրորդը՝ տարածաշրջանային մեծ տերության կարգավիճակի վերականգնումը։

Սակայն Թուրքիայի ակտիվացումը Սիրիայում մեծ անհանգստություն է առաջացնում Իսրայելում։ Թել Ավիվը հստակ գիտակցում է, որ եթե Թուրքիան ամբողջությամբ վերահսկի Սիրիան, դա կարող է էականորեն փոխել տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը։ Թուրքիան կարող է օգտագործել Սիրիան՝ որպես հենակետ Իսրայելի դեմ ճնշում գործադրելու համար։ Այս տեսանկյունից հատկանշական է նաև Արցախյան պատերազմի փորձը, երբ Թուրքիան օգտագործեց սիրիական և լիբիական վարձկան գրոհայիններին Ադրբեջանի կողմից։ Այդ նույն մեթոդը կարող է կիրառվել նաև Իսրայելի դեմ՝ ստեղծելով անկայունություն և սպառնալիք երկրի հյուսիսային սահմաններում։ Հենց այդ պատճառով էլ Իսրայելը փորձում է ստեղծել իր ազդեցության գոտիները Սիրիայի ներսում։ Թել Ավիվը ակտիվորեն աջակցում է դրուզ համայնքին, որը բնակեցված է Սիրիայի հարավում՝ սահմանին մոտ։ Դրուզները, որոնք պատմականորեն հատուկ հարաբերություններ են ունեցել Իսրայելի հետ, այժմ դիտվում են որպես կարևոր դաշնակից, որը կարող է հակակշռել թուրքական և իսլամիստական ուժերի ազդեցությանը։ Իսրայելը նաև փորձում է պահպանել կապերը քրդական ուժերի հետ, չնայած որ նրանք գտնվում են բարդ իրավիճակում։ Իսրայելական ուժերը փորձում են օգնություն տրամադրել քրդական ինքնապաշտպանության ուժերին, որպեսզի հնարավոր լինի թույլ տալ, որ քրդերը շարունակեն պայքարը թուրքական էքսպանսիայի դեմ։

Բայց Իսրայելի և Թուրքիայի միջև մրցակցությունը շատ ավելի լայն է, քան պարզապես Սիրիայի հարցը։ Երկու երկրները փաստորեն ներգրավված են տարածաշրջանային ազդեցության համար պայքարում, որը տարածվում է մինչև Աֆրիկայի Եղջյուր։ Սոմալիլենդի անկախության ճանաչումը Իսրայելի կողմից ուղղակի մարտահրավեր է Թուրքիայի համար։ Սոմալին, որը դիտում է Սոմալիլենդը որպես իր տարածքային ամբողջականության անբաժանելի մաս, Թուրքիայի ամենասերտ դաշնակիցներից է։ Անկարան զգալի ներդրումներ է կատարել Սոմալիում՝ կառուցելով ռազմական բազա, և մտադիր է հիմնել նույնիսկ տիեզերական կենտրոն։ Անկարան դիտում է Սոմալին որպես կարևորագույն հենակետ Աֆրիկայի Եղջյուրում և որպես Կարմիր ծովի տարածաշրջանում իր ազդեցությունը ամրապնդելու գործոն։ Հենց այդ համատեքստում էլ Իսրայելի որոշումը՝ ճանաչել Սոմալիլենդը, դիտվում է որպես համաչափ պատասխան՝ նպատակ ունենալով թուլացնել Թուրքիայի դիրքերը այս ռազմավարական կարևոր տարածաշրջանում։

Երկու երկրների միջև աճող հակամարտությունը արտացոլվում է նաև Միջերկրական ծովի ավազանում։ Իսրայելը ակտիվորեն ջանքեր է գործադրում ստեղծելու Թուրքիայի դեմ միասնական դաշինք՝ Հունաստանի և Կիպրոսի հետ համագործակցության միջոցով։ Այս երեք երկրները ունեն ընդհանուր շահեր Միջերկրական ծովի արևել յան ավազանում՝ կապված նաև էներգետիկ ռեսուրսների հետ։ Վերջին տարիներին հայտնաբերվել են գազի խոշոր պաշարներ Միջերկրական ծովի հատակում, իսկ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը փորձում են համատեղ նախագծեր իրականացնել այս ռեսուրսների շահագործման համար։

Թուրքիան, որն ունի իր սեփական հավակնությունները Միջերկրական ծովում, ավելացրել է իր ռազմածովային ակտիվությունը և մեծ հավակնություններ է դրսևորում։ Սակայն Իսրայել-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը, չնայած իր կարևորությանը, անբավարար է Թուրքիային զսպելու համար։ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, ունի զգալի ռազմական ուժ և էական տնտեսական ներուժ։ Ավելին, թուրքական կողմը կարողացել է վերջին տարիներին էականորեն ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում՝ օգտագործելով դիվանագիտական, տնտեսական և ռազմական գործիքների համակցությունը։ Անկարան հաջողությամբ խաղում է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ պահպանելով իր ինքնավարությունը և առավելագույնի հասցնելով իր շահերը։ Թուրքիան մի շարք երկրների մատակարարում է ռազմական անօդաչու թռչող սարքեր և այլ զենքեր, ինչը ամրապնդում է նրա տարածաշրջանային ազդեցությունը։

Այս ամբողջ համատեքստում Իսրայելը սկսում է Հարավային Կովկասը դիտարկել որպես լրացուցիչ գործողությունների տարածք՝ ընդդեմ Թուրքիայի։ Թել Ավիվը ժամանակի ընթացքում սերտ կապեր է ձևավորել Ադրբեջանի հետ։ Երկու երկրները զարգացրել են փոխգործակցությունը, որը ներառում է սպառազինությունների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտները։ Իսրայելը Ադրբեջանի համար զենքի հիմնական մատակարարներից է։ Բաքուն էլ իր հերթին Իսրայելին ապահովում է նավթով և հարթակ է տրամադրում Իրանի դեմ։ Սակայն Իսրայելը գիտակցում է, որ Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է։ Անկարան և Բաքուն իրենց համարում են «երկու պետություն՝ մեկ ազգ», իսկ վերջին տարիներին այս հարաբերություններն էլ ավելի են խորացել։ Թուրքիան որոշիչ դեր է խաղացել Ադրբեջանի համար Արցախյան պատերազմում, իսկ հետպատերազմյան շրջանում երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնվում է բոլոր ուղղություններով։

Թուրքիայի ճնշման ներքո Ադրբեջանը կարող է կտրուկ փոխել իր վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ, հատկապես եթե Անկարան և Թել Ավիվը շարունակեն բախվել տարածաշրջանային հարցերում։ Այս մտավախությունը հանգեցնում է նրան, որ Իսրայելը փորձում է դիվերսիֆիկացնել իր կապերը Հարավային Կովկասում։ Հենց այս համատեքստում էլ Թել Ավիվը սկսել է որոշակի ակտիվացում ցուցադրել Հայաստանի ուղղությամբ։ Իսրայելի համար Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում մի քանի պատճառներով։ Առաջին հերթին՝ միայն Հայաստանը հնարավորություն ունի դառնալ հակակշիռ Հարավային Կովկասում Թուրքիա-Ադրբեջան առանցքի գերակայության դեմ։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանն ունի զարգացած տեխնոլոգիական ոլորտ և որակյալ մարդկային ռեսուրս, որը հետաքրքրություն է ներկայացնում ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների իսրայելական ընկերությունների համար։ Բացի այդ, Հայաստանը կարող է դառնալ կարևոր օղակ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով Երևանի պատմական կապերը այդ երկրների հետ։

ԱՄՆ-ը նույնպես սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանին։ Վաշինգտոնը, չնայած որ կրճատում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, շարունակում է հետաքրքրված մնալ տարածաշրջանային ուժային հավասարակշռությամբ։ ԱՄՆ-ի համար Թուրքիայի աճող հավակնությունները Հարավային Կովկասում մտահոգության առիթ են։ Այս համատեքստում հաշվի է առնվում այն հանգամանքը, որ չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն վերջին տարիներին ավելի անկախ քաղաքականություն է վարում և երբեմն գործում է Արևմտյան դաշնակիցների շահերին հակառակ։ Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության զսպումը ամերիկյան ռազմավարության կարևոր մաս է դառնում։ Այս համատեքստում Հայաստանը դիտվում է որպես առանցքային պետություն։

Այս տեսանկյունից Երևանը կարող է ստանձնել կարևոր դերակատարություն տարածաշրջանային ուժային հավասարակշռության պահպանման գործում։ Հենց այս պատճառով էլ ամերիկյան կողմը հատուկ կարևորություն է տալիս Սյունիքով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներին։ Սյունիքը, որը հարավային ճանապարհային միջանցք է ապահովում Հայաստանի համար դեպի Իրան, ռազմավարական առումով կարևոր տարածք է։ Ադրբեջանը և Թուրքիան խիստ հետաքրքրված են այդ ճանապարհի վերահսկողության հաստատմամբ, քանի որ դա թույլ կտա նրանց ստեղծել ուղղակի ցամաքային կապ իրար հետ՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ ԱՄՆ-ն, սակայն, ցանկանում է, որ Սյունիքով անցնող ճանապարհը լինի ոչ թե Թուրքիայի, այլ իր կառավարման ներքո։ Վաշինգտոնը պատրաստ է ներդրումներ կատարել Սյունիքի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման համար, ինչը կարող է նաև օգտակար լինել Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից։ Բացի ճանապարհային ենթակառուցվածքներից, ԱՄՆ-ը նաև հետաքրքրված է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ՝ հատկապես տեխնոլոգիաների, կրթության և էներգետիկայի ոլորտներում։

Չնայած Հայաստանի նկատմամբ արտաքին ուժերի աճող հետաքրքրությանը, Երևանը պետք է վարի այնպիսի ճկուն քաղաքականություն, որ հավասարակշռություն ապահովի ու չդառնա արտաքին ուժերի հակադիր ներգրավվածության և բախման դաշտ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունից