Կինը ողջ-ողջ այրել է քնած ամուսնուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍարսափելի դեպք է տեղի ունեցել Բուրիաթիայում։ Տեղի բնակչուհին ողջ-ողջ այրել է ամուսնուն։ Ինչպես պարզվել է, տանը հրդեհ է բռնկվել, կինը թեթեւ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ասել է, որ դստերը փրկելիս է այրվածքներ ստացել։ Փրկարարները կրակը մարելուց հետո հայտնաբերել են 28-ամյա տղամարդու դի։ Սակայն ոստիկանները քննություն անցկացնելիս պարզել են, որ հրդեհը պատահականություն չի եղել։
Պարզվել է, կինը սպասել է, մինչեւ 28-ամյա ամուսինը քնի, ապա նրա վրա բենզին է լցրել ու այրել։ Ապա փորձել է ներկայացնել, իբր պատահաբար է տունն այրվել եւ ինքն ու դուստրը հազիվ են փրկվել։ Ոստիկանությունում նա խոստովանել է իր մեղքը։ Հարեւանները պատմել են, որ ամուսինները հաճախ էին վիճում։ Նրանք միասին ապրել են 10 տարի։ Կինը ձերբակալված է։



