Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ժողովրդավարությունը դառնում է պատրվակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ժողովրդավարական արժեքների մասին բարձրաձայն խոսողներն այսօր լռում են այն պահին, երբ այդ նույն արժեքները կոպտորեն խեղաթյուրվում են Հայաստանի ներսում։ Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխող քաղաքական ուժը փորձում է ընտրական խաղի կանոնները հարմարեցնել սեփական քաղաքական շահերին՝ ստեղծելով իր քիմքին համապատասխան ընտրական օրենսգիրք։

Ժողովրդավարական ուղի ընտրած լինելու մասին հայտարարող իշխանությունը, հենվելով Եվրոպայում ընթացող քննարկումների վրա կամ օգտվելով եվրոպական լռությունից, փորձում է ամեն կերպ ապահովել սեփական վերարտադրությունը՝ փակելով մրցակցային դաշտը և սահմանափակելով վերահսկող մեխանիզմները։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով ընդունեց փոփոխություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են ընտրական գործընթացի վերահսկմանը։ Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ ընտրությունների ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։ Այս մոտեցումը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն բովանդակային, այլև իրավական և քաղաքական տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով ընդունման արագացված ընթացակարգը և հանրային քննարկումների բացակայությունը։

Գործող իշխանությունները իրենց քայլերը փորձում են հիմնավորել Եվրոպական միությունում ընտրությունների վրա արտաքին ազդեցությունների վերաբերյալ ընթացող քննարկումներով՝ այդ թեման օգտագործելով որպես ներքին ճնշումների արդարացում։ Այս տրամաբանությամբ ցանկացած քննադատություն կամ դիտորդական ակտիվություն կարող է ներկայացվել որպես քաղաքական կողմնակալություն և, ըստ այդմ, վերածվել պատժելի արարքի։

Այս մեխանիզմի կիրառմամբ իշխանությունը փաստացի լռեցնում է ոչ միայն դիտորդական կազմակերպություններին, այլև ընդհանրապես ընդդիմադիր ձայները՝ ընտրություններից առաջ ամրացնելով վերահսկողությունը և մաքրելով քաղաքական դաշտը անցանկալի դերակատարներից։ Արտաքուստ դա ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանություն, մինչդեռ իրականում գործ ունենք ընտրովի մոտեցման և վերահսկողության գործիքների թուլացման հետ։

Թեև այս ամենը փորձ է արվում արդարացնել եվրոպական քննարկումներով, իրական արդյունքը հակառակն է։ Նման քայլերը ոչ թե պաշտպանում են ժողովրդավարությունը, այլ աստիճանաբար ամրապնդում են բռնատիրական կառավարման մոդելը՝ ուղղակիորեն հակադրվելով այն արժեքներին, որոնք Եվրոպական միությունը տարիներ շարունակ հայտարարում է որպես իր արտաքին քաղաքականության հիմք։

Արդյունքում Հայաստանում շարունակվում են քաղաքական և քաղաքացիական սահմանափակումները, որոնք մասամբ ստանում են լռելյայն հավանություն կամ անուղղակի արդարացում արտաքին հարթակներում։ Իսկ ժողովրդավարական արժեքների հիմնադիրները, որոնց անունից այս ամենը ներկայացվում է, շարունակում են լռել...

ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը կիրակի օրը տեղի չի ունենա Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ «Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Պակիստանի վարչապետ Ուկրաինան հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասի վրա ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱՀԱԶԱՆԳ. միրգ-բանջարեղենի մեջ հայտնաբերված այս նյութը չափազանց թունավոր էՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում. կրակոցի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14-ամյա տղա Մանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդըԱյս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանՀունիսի 13-ը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ