Հույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի Սարգսյան
ՎԻԴԵՈԸնդդիմադիր մանդատը իրենց ոչ մի բան չի տալու, որովհետև ըստ էության, 2026 թվականին Աստված մի արասցե Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ, մենք նույնիսկ պետություն չենք ունենալու, որ ընդդիմադիր մանդատ նրանց պետք գա: Այս մասին «Հ2»-ի եթերում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Եթե նրանք կգնան այդ սցենարով՝ կնշանակի, որ իրենց համար տարբերություն չկա Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է իշխում, Ռուսաստանը, Թուրքիան, Անգլիան, թե որ երկիրը, նրանց համար կարևոր է որևէ մեկի իշխանության տակ պատգամավորի մանդատ ունենալը՝ միգուցե որոշակի երաշխիքներից օգտվելու համար»,- նշել է նա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



