Առողջապահության փոխնախարարը ծանոթացել է հակատուբերկուլոզային կենտրոնի վերանորոգված վարչական մասի պայմաններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի պայմաններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանք շրջել են տարածքով, հանդիպել բժշկական հաստատության աշխատակիցներին, քննարկել ընթացիկ հարցեր: Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներին:
Կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի շինարարությունն իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



