Նարեկ Կարապետյանը շուտով հանրությանն է ներկայացնելու իրենց անվտանգային տեսլականը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Բախումների չի տանում այն ղեկավարը, որը կարող է լավ բանակցել» , - Ավան վարչական շրջանում «Մեր ձևով» շարժման գրասենյակի բացմսնը հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին։
Նա տեղեկացրել է, որ շուտով հանրությանն է ներկայացվելու իրենց անվտանգային տեսլականը։ «Մեզ պետք է ղեկավար, որը մեզնից հեռու կտանի այս սարսափը։ Ամեն օր նոր վտանգ, մեզ վախեցնում են՝ եթե սա չանենք, կսկսեն, նա չանենք, կսկսեն։ Ու այդպես, հիշու՞մ եք Կկվի հեքիաթը՝ հայկական ժողովրդական հեքիաթ է, որ մի ձագիդ տու՛ր, երկրորդ ձագիդ տու՛ր, երրորդ ձագիդ տու՛ր... Այդպես չի լինում», - շեշտել է Նարեկ Կարապետյանը։
Ավան վարչական շրջանում Մարշալ Բաբաջանյան փ. 46, Մարշալ Խուդյակով փ. 163, Ավան, Դուրյան թաղամաս 37 հասցեներում բացվել են «Մեր ձևով» շարժման գրասենյակներ։



