Ուիթքոֆը Պուտինի թարգմանչին անվանել է «լեգենդ՝ Երկրի լավագույն ձայնով»
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը գովաբանել է Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի թարգմանչին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Կրեմլում հունվարի լույս 23-ի գիշերը կայացած բանակցություններից առաջ պարոն Ուիթքոֆը թարգմանչին լեգենդ է անվանել։
«Օ՜, լեգենդ։ Այժմ ես ճանաչում եմ ձեր ձայնը։ Սա լավագույն ձայնն է Երկրի վրա», — ասել է Սթիվ Ուիթքոֆը (տեսանյութը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը Telegram-ալիքում)։ «Շոյված եմ», — պատասխանել է թարգմանիչ Ալեքսեյ Սադիկովը։
Սադիկովը Ռուսաստանի ԱԳՆ լեզվաբանական ապահովման վարչության ավագ խորհրդականն է։
Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները տևել են մոտ չորս ժամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հանդիպումն անվանել է բովանդակալից։
Հետևեք մեզ՝ այստեղ



