Ալի Խամենեին տեղափոխվել է ստորգետնյա բունկեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է հատուկ ստորգետնյա ապաստարան՝ բունկեր, որը գտնվում է Թեհրանի մոտակայքում։ Դա արվել է ռահբարի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ կրկին ակտուալ են դարձել Իսլամական Հանրապետության վրա ամերիկյան հնարավոր հարձակման հարցերը։ Այս մասին հայտնում է Iran International-ը։ Ռահբարին բունկեր տեղափոխելու որոշում կայացվել է այն բանից հետո, երբ բարձրաստիճան զինվորականները գտնահատել են, որ շատ մեծ է հավանականությունը, որ Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։ Այն համարվում է ամրացված համալիր՝ փոխկապակցված բազմաթիվ թունելներով։ Խամենեիի գրասենյակի կառավարչական աշխատանքները ստանձնել է ռահբարի երրորդ որդին՝ Մասուդը։ Նա նաեւ իրականացնում է ռահբարի եւ գործադիր իշխանության միջեւ կապի հիմնական ապահովումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



