Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, աչքի ընկնող, համեստ երեխա էր։ Յուրահատուկ տղա էր իմ Դավիթը, գեթ մեկ բացասական գիծ չուներ։ Շատ բարի էր, բոլորին օգնության ձեռք մեկնող, կամեցող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Արարատի մարզի Տափերական գյուղից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ դասարանի աղջիկները եղբոր պես էին սիրում Դավիթին, իսկ հետո անդրադառնում է սովորելուն։ «Փոքր տարիքում լավ էր սովորում։ Իհարկե, մի քիչ դժվարությամբ էի իրեն նստեցնում դաս սովորելու, քանի որ աշխույժ, շարժուն երեխա էր։ Բայց ընդունակ էր, լավ էր սովորում։ Իսկ մեծ տարիքում սովորելու հանդեպ սերը նվազեց։ Ֆիզկուլտուրան էր շատ սիրում, սպորտով էր զբաղվում։ Կարատեի է հաճախել, սպորտակումբներում մարզումների էր գնում։ Մինչ բանակ գնալը ավտոէլեկտրիկի մասնագիտացում ձեռք բերեց, շատ էր սիրում այդ արհեստը։ Զորակոչվեց բանակ այն մտադրությամբ, որ վերադառնալուց հետո կիրականացնի իր երազանքը։ Ասում էր՝ զորացրվելուց հետո եղբորս հետ բիզնես եմ հիմնելու։ Հիմա եղբայրն է Դավիթիս երազանքները կյանքի կոչում»։

2021 թվականի դեկտեմբերի 27-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում։ «Վեց ամիս ծառայելուց հետո 10 օր արձակուրդ եկավ, իր վերջին արձակուրդն էր, հետո տեղափոխեցին Սիսիան՝ Նորավանի զորամաս։ Իսկ պատերազմի ժամանակ դիրքերում է եղել՝ Իշխանասարում»։ Դավիթը կրտսեր սերժանտ էր, հրետանավոր։

Նախքան պատերազմի մասին խոսելը, տիկին Քրիստինայից հետաքրքրվում եմ, թե ինչ զգացողություններով է որդուն բանակ ճանապարհել։ «44-օրյա պատերազմից հետո բոլորի ներսում էլ անհանգստություն կար, այդքան զոհեր ունեցանք։ Դավիթն էլ մի տեսակ տխուր բանակ գնաց։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա դպրոցական էր։ Մի պահ ասաց՝ ես էլ եմ ուզում պատերազմի դաշտ մեկնել։ Բարկացա. «Ինչպե՞ս ես նման բան ասում, Դավի՛թ, մյուս անգամ նման բան չասես մոտս»։ Արդեն իր զորակոչման ժամանակ ներսումս վախ ունեի, չէի ուզում, որ բանակ գնար։ Վախեցա ու կորցրեցի տղայիս»։

Բանակային օրերի մասին խոսելիս մայրիկը նշում է՝ Լուսակերտում ամեն ինչ հրաշալի էր։ «Նա էր արձակուրդ գալիս, մենք էինք գնում իրեն տեսնելու։ Ամեն ինչ նորմալ էր նաև, երբ տեղափոխվեց Սիսիան։ Վստահաբար, հրաշալի կերպով կշարունակեր ծառայությունը և կզորացրվեր, եթե պատերազմը չլիներ»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ, սկսվում են լայնածավալ ռազմական գործողություններ։ «Իրենց դիրքում չորս տղաները զոհվել են՝ լեյտենանտ Մանուկ Միքայել յանը, Դավիթս, Վահեն և Մհերը։ Գիտենք, որ տղաները, այդ թվում՝ Դավիթս, խիզախորեն պայքարել են թշնամու դեմ»։ Դավիթն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում՝ ԱԹՍ-ի հարվածից։

Դավիթի հետ վերջին զրույցը եղել էր սեպտեմբերի 12-ին։ «Դավիթս սեպտեմբերի 9-ից դիրքերում էր, 14 օր պետք է այնտեղ մնային։ Սեպտեմբերի 12-ին ժամը ութի կողմերն էր, զանգեց, զրուցեցինք, որևէ արտառոց բան չի ասել։ Ամեն օր ժամը յոթից ութն իր զանգելու ժամն էր։ Իրենց մոտ բավականին խիստ էր, հեռախոսները հավաքում էին, մեկ ժամով տալիս էին, որ տղաները տուն զանգեին։ Նա էլ այդ մեկ ժամում փորձում էր շատերի հետ խոսել։ Դավիթս նաև սիրած աղջիկ ուներ»։

Զոհվելուց օրեր անց Դավիթը տանն էր։ «Սեպտեմբերի 14-ին դեպքը տեղի ունեցավ, մենք ուզում էինք զանգահարել իրեն այդ օրերին, բայց մեզ թույլ չէին տալիս, ասում էին՝ դիրքերի վրա ԱԹՍ-ներ կան, պետք չէ զանգել։ Սեպտեմբերի 15-ի առավոտյան մեզ լուրը հայտնեցին։ Ամբողջ գյուղը գիտեր, բացի մեզանից։ Զոհվելուց հետո տղաներին Կարմիր խաչի միջոցով շուտ իջեցրել էին դիրքերից»։

Դավիթը 18 տարեկան էր։ «Հոկտեմբերի 15-ին է իր ծննդյան օրը։ Չհասցրեց նշել 19 տարեկանը։ Որոշել էինք իր ծննդյան օրը Դավիթիս մոտ գնալ։ Մեր վերջին հանդիպումը եղել է օգոստոսի 27-ին՝ տղայիս ծառայության ութ ամիսն էր լրանում։ Իր մոտ գնացինք։ Վերջին անգամ այդ օրն եմ երկու անգամ իրեն գրկել։ Չգիտեի, որ դա մեր վերջին հանդիպումն է, և ես էլ տղայիս չեմ տեսնելու։ Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ։ Դաժան իրականություն է»։

Ապրելու ուժի մասին։ «Տանը երկու երեխա ունենք, հանուն իրենց ապրում ենք, բայց Դավիթիս պակասը ոչ ոք չի կարող լրացնել։ Դավիթն առաջնեկս էր, կրտսեր եղբայր և քույր ունի։ Քույրիկին մի ուրիշ ձևով էր սիրում։ Աղջկաս անունը Անգելինա է, Դավիթս անընդհատ նրան ասում էր՝ Անգելս»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Խոր Վիրապի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ