Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի. այն գործում է Երևան, Անրի Վերնոյ 3 հասցեում: Թատրոնի նոր շենքի բացման առիթով այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ:

Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են կատարված աշխատանքներին, իրականացվելիք նախագծերին և ընթացիկ բարեփոխումներին, նոր և ժամանակակից մոտեցումներով ներկայացումների բեմադրությանը, փառատոների կազմակերպմանը, օտարերկրյա ռեժիսորների հետ սերտ համագործակցությանը, լուսաձայնային տեխնիկայով հագեցած միջոցառումների կազմակերպմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը:

Այսօր թատրոնի բեմում կկայանա Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը՝ ազդարարելով թատրոնի նոր ստեղծագործական մեկնարկի մասին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ ներկա Կառավարության օրոք բացվում է թատրոն, կառուցվում են դպրոցներ և մանկապարտեզներ: Բացի Համազգային թատրոնի կառուցումից՝ ոլորտում կապիտալ աշխատանքների ծավալը շարունակաբար աճում է. շուտով առնվազն երկու մարզային թատրոններ ևս կհիմանորոգվեն և կվերանորոգվեն: Մշակույթի և կրթական օջախների բացումը, նորոգումն ու հիմնանորոգումն ամրապնդում են պետության զարգացումը. որտեղ կրթության և մշակույթի զարգացում կա, բարելավվում է նաև մարդու կյանքի որակը»,- ասել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Համազգային թատրոնի կառուցումն իրականացվել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ, ինչը օրինակելի ձևաչափ է:

Նրա խոսքով` պետությունը մեծ ներդրում է ունեցել շինարարական աշխատանքների և նյութատեխնիկական բազայի հագեցվածության աշխատանքներում: Նոր թատրոնն ունի բոլոր հնարավորությունները մշակույթի տնտեսականացման բաղադրիչի զարգացման համար:

«Այստեղ կան բոլոր պայմանները, որպեսզի հիմնական դահլիճից բացի՝ գործեն այլ հարթակներ ևս, որոնցում տեղի կունենան մշակութային այլ միջոցառումներ: Արդեն իսկ քննարկում ենք թատրոնի տանիքում հարթակ ունենալու հարցը, որտեղ կիրականացվեն տարբեր ձևաչափերի միջոցառումներ: Մի խոսքով՝ կառույցը և դահլիճը մտածված են նոր դիզայնով և տեխնիկական նոր լուծումներով և կարծում եմ, որ Համազգային պետական թատրոնը մեր լավագույն թատերական հաստատություններից է: Թատրոնի բացումը կազդարարվի երեք առաջնախաղերով, ինչը վկայում է թատրոնի գործունեության ակտիվության մասին»,- ասել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ նորակառույց շենքի հարկի ներքո թատրոնը կունենա հազարավոր հանդիսատես:

Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի նշմամբ՝ շենքը գործարկվում է փուլային տարբերակով, և ժամանակի ընթացքում տեղի կունենան ենթակառուցվածքների բարելավումներ: Նորակառույց թատրոնը հագեցած է լուսաձայնային արդի տեխնիկայով:

«Սիրով պատրաստ ենք ընդունել մեր սիրելի հանդիսատեսին, որովհետև ավելի քան վեց ամիս չենք ունեցել մեր տանիքը և ներկայացումներով շրջագայել ենք Հայաստանի ողջ տարածքով, հանդես ենք եկել արտերկրում: Այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր, ինչպես նաև մասնակցել ենք տարբեր միջազգային և հանրապետական փառատոների։ Ավելի քան 20 000 հանդիսատես ենք ունեցել մարզերում, որը համահունչ է մեր համազգային առաքելությանը»,- նշել է թատրոնի տնօրենը և հավելել, որ անկախ շենքի առկայությունից՝ միևնույն է Համազգային թատրոնը շարունակելու է մարզային և միջազգային հյուրախաղային գործունեությունը։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն անդրադարձել է թատրոնի հիմնադրման պատմությանը.

«Մեզ համար շատ երջանիկ պահ է. 35 տարի առաջ Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբել մի շարք լավագույն դերասանների և ստեղծել թատրոն։ Անվերջ դեգերումներից հետո այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է և մեզ համար շատ հուզիչ»,- ասել է Նարինե Գրիգորյանն ու շնորհակալություն հայտնել 35 տարիների ընթացքում թատրոնի գործունեության հետ առնչվող մարդկանց, հանդիսատեսին, ինչպես նաև թատրոնի նոր շենքի կառուցմանն աջակցած անձանց ու կազմակերպություններին:

Նա տեղեկացրել է՝ առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։

Նշենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կառուցվել է ճարտարապետ Իսահակ Ներսիսյանի նախագծով: 2019 թվականին մեկնարկած շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով ավելի քան 275 մլն դրամ հատկացում է արվել, որից 205 մլն դրամը՝ գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:

Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ