Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ներքաղաքական դիսկուրսում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից իրենցից դուրս «մեղավորների փնտրտուքը» վաղուց վերածվել է ոչ թե իրավիճակային արձագանքի, այլ կայուն քաղաքական տեխնոլոգիայի, որը գործարկվում է հատկապես ճգնաժամային փուլերում՝ իշխանության պատասխանատվությունը նոսրացնելու, քաղաքական օրակարգը վերահսկելու և հանրային դժգոհությունը կառավարելի ուղղություններով շեղելու նպատակով։

Այս երևույթը չի սահմանափակվում առանձին հայտարարություններով կամ դրվագային արձագանքներով. այն կառուցվածքային, համակարգային բնույթ է կրում և խորապես ներթափանցած է իշխանություն–հասարակություն հարաբերությունների մեջ՝ ձևավորելով այնպիսի խոսույթ, որտեղ ձախողումը երբեք ինքնավար պատասխանատվության հետևանք չէ, այլ միշտ ունի արտաքին կամ ներքին «օբյեկտիվ պատճառ», «ժառանգություն», «հիբրիդային հարձակում», «խանգարող ուժ» կամ «նախկին սխալ», որը թույլ չի տվել իրականացնել ի սկզբանե «ճիշտ» և «արդար» քաղաքականությունը։

Մեղավորների փնտրտուքի տրամաբանությունը հատկապես ակտիվանում է այն ոլորտներում, որտեղ իշխանության խոստումներն ու իրական արդյունքները ակնհայտորեն չեն համընկնում՝ ներառյալ անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Ի սկզբանե հենց այսպիսին է եղել և այսօր էլ այդպիսին է Փաշինյանի վարած քաղաքականության «տրամաբանությունը»:

Ժամանակ առ ժամանակ անվտանգային հարցերում Փաշինյանի խոսույթը տեղափոխվում է դեպի «տասնամյակներով ձևավորված կոռումպացված բանակ», «նախկինների քայքայած դիվանագիտություն», «միջազգային համակարգի անարդարություն», «գլոբալ ուժերի աշխարհաքաղաքական բախում», որի պայմաններում, ըստ իշխանության ներկայացրած պատկերի, անգամ լավագույն կառավարումը չէր կարող եղանակ փոխել։ Այս կերպ ստեղծվում է այն տպավորությունը, թե ներկայիս իշխանությունը ոչ թե որոշումների սուբյեկտ է, այլ արտաքին հանգամանքների պատանդ, ինչը թույլ է տալիս խուսափել ռազմավարական սխալների քաղաքական գնահատականից։

Սոցիալ-տնտեսական ոլորտում նույն մեխանիզմը գործում է այլ հարթությունում։ Գների աճը, կենսամակարդակի անկումը կամ ներդրումային պասիվությունը ներկայացվում են որպես «համաշխարհային ճգնաժամի», «պատերազմների», «լոգիստիկ խափանումների» կամ «միջազգային շուկաների անկայունության» անխուսափելի հետևանքներ։ Թեև այդ գործոնների գոյությունը իրական է, սակայն ներքաղաքական դիսկուրսում դրանք հաճախ օգտագործվում են ոչ թե համատեքստ ապահովելու, այլ քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ չեզոքացնելու համար։ Արդյունքում բացակայում է այն հարցադրումը, թե ինչ հակաճգնաժամային գործիքներ են կիրառվել, ինչ կառավարման սխալներ են թույլ տրվել կամ ինչու են որոշ ռիսկեր ակնհայտորեն թերագնահատվել։

Տարիներ շարունակ նույն՝ անցյալին կամ արտաքին հանգամանքներին հղում անելը՝ որպես ներկա ձախողումների հիմնական պատճառ, փաստացի վերածվում է ոչ թե քննադատական վերլուծության, այլ պատասխանատվության տեղափոխման հարմարավետ գործիքի։ Այս մոտեցման խնդիրը միայն այն չէ, որ այն դառնում է ոչ համոզիչ ու խաթարում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը, այլև այն, որ իշխանությունը մնում է մշտապես «անցման փուլում»՝ կառավարելով, սակայն երբեք ամբողջական պատասխանատվության կրող չդառնալով։

Հատկանշական է, որ մեղավորների փնտրտուքը հաճախ ուղեկցվում է հասարակության ներսում խմբերի բաժանմամբ՝ «հասկացողներ» և «չհասկացողներ», «պետական մտածողություն ունեցողներ» և «ապակառուցողականներ», «իրատեսներ» և «պոպուլիստներ», «դավադիրներ և նվիրյալներ»։ Այս բաժանումը թույլ է տալիս ցանկացած քննադատություն ներկայացնել ոչ թե որպես քաղաքական այլընտրանք, այլ որպես վտանգավոր կամ անտեղի պահանջ, որը հաշվի չի առնում «իրականությունը»։ Այդ կերպ հանրային քննարկումը աստիճանաբար կորցնում է քաղաքական բովանդակությունը և վերածվում է լոյալության կամ անհանդուրժողականության չափման դաշտի։

Մեղավորների փնտրտուքի մեկ այլ կարևոր գործառույթ է քաղաքական օրակարգի վերակառուցումը։ Երբ հանրային ուշադրությունը կենտրոնանում է ձախողումների վրա, մեղավորների թեման դառնում է շեղող մեխանիզմ, որը քննարկումը «ինչու չի ստացվել» հարցից տեղափոխում է դեպի «ով է խանգարել»։ Այս տեղափոխումը էական է, քանի որ «ինչու»-ն ենթադրում է կառավարման որակի, ռազմավարական հաշվարկների, որոշումների կայացման տրամաբանության և պատասխանատվության շղթաների խորքային քննարկում, այն է՝ հարցադրում, որը անխուսափելիորեն բացահայտում է սխալների աղբյուրները գործող իշխանական համակարգի ներսում։ Մինչդեռ «ով»-ի քննարկումը տեղափոխում է քաղաքական հակամարտության և մեղադրանքի դաշտ, որտեղ ուշադրության կենտրոնում հայտնվում են կոնկրետ դեմքեր, խմբեր կամ արտաքին ուժեր, և որտեղ իշխանությունը գործում է առավել հարմարավետ ու կառավարելի միջավայրում՝ սահմանելով մեղավորների շրջանակը, վերահսկելով օրակարգը և խուսափելով սեփական կառավարման արդյունավետության համակարգային գնահատումից։

Այս համատեքստում «մեղավորների փնտրտուքը» թույլ է տալիս ժամանակ շահել, նվազեցնել ճնշումը և պահպանել լեգիտիմությունը կարճաժամկետ հատվածում, սակայն երկարաժամկետ հեռանկարում խորացնում է համակարգային խնդիրները՝ զրկելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը իր բովանդակությունից։ Եթե ներքաղաքական դիսկուրսը շարունակի կառուցվել այս տրամաբանությամբ, ապա ցանկացած հաջորդ ճգնաժամի դեպքում մեղավորների շրջանակը պարզապես կընդլայնվի՝ ներառելով նոր դերակատարներ, նոր հանգամանքներ և նոր արդարացումներ։ Դրա նշաններն, ի դեպ, օր օրի առավել ակնառու են դառնում:

Շատ շուտով այդ մեղավորների շարքում իր «պատվավոր տեղը» կզբաղեցնի նաև ժողովուրդը։ Ավելին, շուտով Փաշինյանը ամեն ինչի մեղավոր կկարգի հենց ժողովրդին: Նախադրյալներն արդեն կան: Նախկինում նա մարդկանց մեղադրում էր, որ աղքատությունը նրանց գլուխներում է, կրթություն չունեն, դրա համար էլ աղքատ են, հետո ասում էր՝ եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև նա է վստահության քվե տվել: Եվ այդպես շարունակ: Այնպես որ, առաջիկայում ընդհանրապես գլխավոր մեղավորը կդառնա ժողովուրդը: Իսկ ինքը երբեք «գլխավոր մեղավոր» չի լինի: Այնպես որ, մեր հայրենակիցները հունիսին ընտրության գնալիս պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, եթե չեն ուզում վերջում այս ամեն ինչի հիմնական մեղավորը «դուրս գան»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը