Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գնաճի թվերը, իհարկե, մտահոգիչ են։ Գնաճը երբևէ բնակչության սոցիալական կենսամակարդակի վրա չի անդրադառնում, երբ ապրանքների և ծառայությունների գնաճին զուգահեռ աճում են նաև վարձատրությունը կամ եկամուտները։ Բայց Հայաստանի պարագայում վերջին տարիներին նման միտում չկա, հատկապես ամենախոցելի խավի՝ կենսաթոշակառուների, նպաստառուների և նվազագույն աշխատավարձ ստացողների, էլ չեմ խոսում գործազուրկների դեպքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, երբ անդրադառնում ենք գնաճի ահագնացող տեմպերին։

Ընդգծում է՝ մի քանի հանգամանքով է պայմանավորված այն, որ այս օրերին առավել սուր ենք զգում գնային փոփոխությունները։ «Երբ հունվարի, այսինքն՝ տոների ընթացքում տնային տնտեսությունները, ընտանիքները ծախսում են իրենց ողջ գումարը, շատ դեպքերում նաև սպառողական վարկերի միջոցով, դրանից հետո արդեն ամբողջական ամիսն ապրելու համար անհրաժեշտ գումարի չափը շատ ավելի ուշադիր ու մանրակրկիտ են ուսումնասիրում։ Տեսնում են, որ ահռելի գնաճ է տեղի ունեցել։ Նույն խնդիրն ունենում են նաև խանութները՝ մանրածախ վաճառքի կետերը։ Դեկտեմբերին ունենում են շատ լավ առևտուր, հունվարի ընթացքում, բնականաբար, առևտուրը պետք է անկում գրանցի, սա տրամաբանական է։ Բայց վաճառողներն էլ համաձայն չեն, որ դեկտեմբերի շահույթի հաշվին հունվար և փետրվար ամիսները «փակեն», դրա համար սովորաբար գների աճ է տեղի ունենում, փորձում են քանակապես պակաս վաճառքի փոխարեն գնային կոմպենսացիա ապահովել։ Եթե համադրում ենք այս երկու հանգամանքը, ապա գնաճը դառնում է նկատելի»,-նշում է մեր զրուցակիցը։ Կառավարության համար պետք է սթափեցնող հանգամանք լինի, երբ նկատելի գնաճ է արձանագրվում առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների մասով։ «Խոսքը ցորենի, ալ յուրի, մակարոնեղենի, բրնձի և այլ ապրանքների մասին է։ Պետք է ուշադիր լինի նաև առաջին անհրաժեշտության ծառայությունների պարագայում, այն է՝ էլեկտրաէներգիա, ջուր, վառելիք, գազ և այլն։ Էլեկտրաէներգիայի սակագնային փոփոխություն վերջին տարիներին չի եղել, բայց, կարծես թե, ունենք հավելագրումներ։ Օրինակ՝ եթե ուսումնասիրության ենք ենթարկում նույն տարածքի նույն ձևաչափով սպառման ծավալները՝ նույն քառակուսի մետրով և նույն աշխատանքային տեմպով ծառայությունների մատուցման պայմանները, ապա տեսնում ենք, որ, կարծես, յուրաքանչյուր նախորդ ժամանակահատվածի հետ համադրելի ժամանակահատվածում ծախսը շատ ավելի է հիմա լինում։ Իհարկե, եղանակային պայմաններն էլ ենք դիտարկում, դրա շեղման աստիճանները, բայց, այնուամենայնիվ, էլեկտրաէներգիայի գումարը, վստահաբար, այս տարի ավելի շատ է լինում։ Հաջորդը վառելիքն է։ Կրկին ընդգծենք՝ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի բնակչության 40 տոկոսն աղքատ է, ըստ աղքատության վերին գծի։ Աղքատ բնակչությունը հիմնականում սպառում է գազ և հեղուկ գազ։ Եղանակային պայմաններով պայմանավորված առաջանում են խնդիրներ։ Սա չի կարող գնաճի վրա ազդեցություն չթողնել։ Ի՞նչ պետք է աներ պետությունը։ Յուրաքանչյուր տարի այս հարցը քննարկում ենք, բայց երբևէ պատկան, իրավասու լիազոր մարմինները որևէ կերպ խնդրի լուծման ուղղությամբ ընդառաջ չեն գնում։ Նորություն չէ, որ Լարսը ձմռան ամիսներին լինում է դժվարանցանելի, երբեմն փակ և այլն։ Դժվար չէ կանխատեսել, որ ձմռան ամիսների, նաև մարտի համար վառելիքի որոշակի ծավալի պահանջարկ գոյություն ունի Հայաստանի ներքին շուկայում։

Կառավարությունը նման գնաճերը զսպելու համար ներկրման գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողների հետ պետք է քննարկի, ստեղծի հանձնաժողով, գնահատի սպառման մոտավոր ծավալները, և, օրինակ՝ տոկոսների սուբսիդավորմամբ հնարավոր է, նույնիսկ առանց պետական բյուջեից փող ծախսելու, նրանց հետ պայմանավորվածության արդյունքում, թեկուզ լրացուցիչ ամբարտակներ կառուցելու պարագայում, Հայաստանում ամբարել վառելիք, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնենք։ Սննդամթերքի գնաճն էլ կարող է կապված լինել սրա հետ, որովհետև որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարում էր, որ մեկ շաբաթվա պարենային անվտանգության ծավալ ունենք, հետո՝ տասն օրվա, մի քանի անգամ հայտարարել է։ Ապրանքներ կան, որոնք պետք է բավական երկար ժամանակահատվածով, ընդհուպ մինչև տարիների համար ամբարված և պահված լինեն, և պետությունն այստեղ պետք է ուղիղ մասնակցություն ունենա։ Առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք ներկրվելու են Լարսի անցակետով, Հայաստանում պետք է ամբարեն, որպեսզի հետագայում՝ գնաճի հարց բարձրանալու պարագայում, տնտեսվարողը որևէ կերպ չկարողանա արդարանալ, այսինքն՝ կանխատեսեն ռիսկերը, չեզոքացնեն, այնուհետև պատշաճ վերահսկողություն իրականացնեն տնտեսվարողների վրա։ Այդ դեպքում կունենանք գնաճի էական զսպում»։

Կառավարությունը մեզ համոզում է, որ «Թրամփի ուղին» գործարկվելու պարագայում միլիոնավոր դոլարներ են հոսելու Հայաստանի պետական բյուջե։ «Սուտ են խոսում «TRIPP»ով պայմանավորված շահույթների մասով, որովհետև ներդրումներ իրականացնելու պարագայում հետագա շահույթը բաշխվելու է 26 և 74 տոկոս հարաբերակցությամբ. 74 տոկոսն՝ ԱՄՆ-ին, 26 տոկոսը՝ հայկական կողմին։ Հայկական կողմը 26 տոկոսին չի կարող լիարժեք տիրապետել, որովհետև Հայաստանի պետական սահմանը, որը թույլատրում է բեռների և ուղևորների համար անցողունակություն, դառնում է մաքսային սահման։ Այսինքն, այն պարագայում, երբ պետական սահմանը անցողունակություն ունի, մաքսային սահման է։ Հայաստանի մաքսային սահմանը միայն իր մաքսային սահմանը չէ, Մաքսային միության մաքսային սահման է։ Հետևաբար, եթե որևէ տարածաշրջանում, այս դեպքում՝ Մաքսային միության տարածքում, գոյություն ունի տարանցում, ուրեմն Մաքսային միության պետական բյուջեի հետ պետք է հարաբերվել։ Պայմանական այսպիսի օրինակ բերենք։ Հայաստանում հավաքագրված մաքսատուրքերը ամբողջությամբ մուտքագրվում են ԵԱՏՄ բյուջե, և այնտեղից ստանում ենք 1,2 տոկոս փոխհատուցում։ Չի բացառվում, որ 26 տոկոսի, օրինակ՝ 25 տոկոսը գնա ԵԱՏՄ բյուջե, մեկ տոկոսը մնա Հայաստանում։ Այստեղից շահույթի ակնկալիք Հայաստանը լավագույն ցանկության դեպքում նույնիսկ շատ չի կարող ունենալ։ Խոսենք ավելի առարկայական։ «TRIPP»-ի իրականացման շրջանակի համաձայնագրի մեջ հստակ նշվում են ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության ակնկալիքները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները ակնկալում է Ամերիկայի շուկայի համար նոր բիզնեսների և ներդրումների աշխարհագրության ընդլայնում, տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, ակնկալում է նաև, որ հումք, կարևորագույն հանքանյութեր, հազվագյուտ մետաղներ կարող է բերել ամերիկյան շուկա։ Հայաստանի Հանրապետությունում՝ Սյունիքում է կենտրոնացած Հայաստանի հազվագյուտ մետաղների, հումքի, հանքանյութերի, ընդերքի գերակշիռ մեծամասնությունը, կարելի է ասել՝ ամբողջությամբ այնտեղ է կենտրոնացված, որովհետև շատ փոքրիկ հատված ունենք Ալավերդու տարածքում՝ պղնձի հանքանյութ, ոսկու հանքանյութ ունենք Վայոց ձորի տարածաշրջանում և ունենք քարի հանքեր։ Մետաղական, թանկարժեք և աշխարհին անհրաժեշտ հիմնական հանքերը գտնվում են Սյունիքում։ Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ակնկալվող օգուտների մեջ ինչ է նշանակում այն, որ հումքը, կարևորագույն հանքանյութը, հազվագյուտ մետաղը կտարվի ամերիկյան շուկա։ Միգուցե Ամերիկան ցանկանում է ամբողջ Սյունիքի մարզի օգտակար հանածոները շահագործել։ Սրան հավելենք Իրանից եկող վտանգները։ Ամերիկան իր ակնկալիքները և օգուտները հստակ նախանշել է, անմիջական վտանգ և սպառնալիք է ներկայացնում Իրանով տարանցվող բեռների համար։ Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից ներկրումները, առևտրաշրջանառությունը տեղի է ունենում Իրանի հատվածում։ Տեսնում ենք Իրանի և Ամերիկայի լարված հարաբերությունները, նման պարագայում Իրանը կարող է ուղղակի տարանցման վետո սահմանել Հայաստանի նկատմամբ, երբ ուղղակի չգիտենք, թե ինչի առաջ կկանգնենք։ Գնաճն այն ժամանակ ոչ թե մի քանի տոկոսով կհաշվարկեն, այլ մի քանի հարյուր տոկոսի մասին կարող է խոսք լինել։ Ներքին տնտեսական շուկայում շատ խնդրահարույց երևույթներ կլինեն»,-նկատում է տնտեսագետը։

Իսկ ի՞նչ է ակնկալում Հայաստանի Հանրապետությունը։ «Փաստաթղթում նշվում է՝ աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար։ Բառախաղեր են անում, հետո՝ իրենք հայտարարելուց միայն ասում են աշխատանքի հնարավորություն։ Կարող է մի քանի հաստիք բացվել՝ ֆինանսական, իրավաբանական և այլ պաշտոնների ներգրավելու համար։ Միամտություն կլինի ակնկալել աշխատատեղերի աճ։ Հետո խոսվում է համատեղ ձեռնարկների, միջազգային և հայաստանյան ընկերությունների միջև հնարավորությունների մասին։ Ասում են՝ երբ «TRIPP»-ը շահագործվի, հնարավորություն կունենաք աշխատելու։ Հետո Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ հնարավորություն ստեղծել ենք, բիզնեսն է մեղավոր։ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ արել է, բիզնեսն է մեղավոր, պետությունն ի՞նչ անի, որ տնտեսությունը չի զարգանում։ Հաջորդիվ խոսվում է հայաստանյան աշխատուժի համար վերապատրաստման, հմտությունների զարգացման մասին։ Տարբեր մարզերում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում։ Հայաստանի ամբողջ ակնկալիքն այդ ճանապարհից ընդամենը սա է, իսկ վտանգներն ու սպառնալիքներն են մեր ընդերքը, Իրանի հետ առևտրաշրջանառությունը և այլն։ Բայց այստեղ կա մի լավ նորություն. «TRIPP»-ին պետք է անլուրջ վերաբերվել դեռևս այնքան ժամանակ, քանի դեռ Ամերիկան և Ռուսաստանը միմյանց հետ իրենց փոխհարաբերությունների ազդեցությունները և ազդեցության գոտիները չեն նախանշել։ Օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի մեջ նշված է՝ «TRIPP»-ի հետագա շահագործման կամ գործունեության ընդհանուր ճակատագրի վերաբերյալ քննարկումները տեղի կունենան Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետության և համապատասխան երրորդ երկրի միջև։ Երրորդ երկիրը ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ Ռուսաստանի գլխավորությամբ։ Չեն կարող Ամերիկան և Հայաստանը որոշել մի սահմանի անցողունակություն, որն իրենց չի պատկանում, պատկանում է ԵԱՏՄ-ին, այդ թվում՝ Ռուսաստանին, Ղազախստանին և այլն։ Այսինքն՝ այն չի կարող դեռևս գործել, բայց վտանգը կա, որ կարող է գործել։ Ո՞րն է այդ վտանգը։ Գիտենք ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները և Ռուսաստանի ակնկալիքները, չի բացառվում, որ գլոբալ ամբողջ առևտրի մեջ, օրինակ՝ Ռուսաստանը Ուկրաինայից առնի որոշակի հատված Ամերիկայի թողտվությամբ՝ փոխանակում կատարելով Հայաստանի հաշվին։ Այս վտանգն ունենք, բայց քանի որ ամեն ինչ անորոշ է, դրա համար այս պահի դրությամբ դեռևս վտանգ պետք չէ կանխատեսել։ Դա կարող է տեղի ունենալ տարիներ հետո, երբ կավարտվի ռուս- ուկրաինական պատերազմը, կգծեն ազդեցության գոտիները։ Մյուս կողմից՝ մի քանի տարի է՝ խոսում ենք ՄԱԿ-ի փլուզման անհրաժեշտության մասին, որ այն, ըստ էության, գոյություն չունեցող կառույց է։ Ամերիկան հայտարարել է նոր կառույցի ձևավորման նախաձեռնության մասին։ Այդ խմորումները դեռևս երկար են ջուր տանելու, մինչև աշխարհի նոր քարտեզագրում և ազդեցության գոտիների վերաբաժանում իրականացնեն»,-ասում է տնտեսագետը։

Այս բոլոր վտանգները, սպառնալիքները, բնակչության՝ օր օրի վատթարացող սոցիալական վիճակն ակնհայտ են բոլորիս համար։ Այս իրավիճակում իշխանության ներկայացուցիչները հարյուր տոկոս վստահությամբ խոսում են վերընտրվելու մասին։ «Նախընտրական ժամանակահատվածում սա ծայրահեղ պոպուլիզմի դրսևորում է, որը չի կարող չլինել։ Երկրորդ՝ վստահությունը, որը կարող է նաև օբյեկտիվ լինել, կախված է ընդդիմության պառակտվածությունից։ Հայտարարել էինք, որ խորհրդակցություններ ենք իրականացնում, արդեն ավարտել ենք բոլոր ուժերի հետ և մեր տեսակետը հանրային արտահայտել ենք՝ եթե որևէ քաղաքական ուժ Հայաստանի Հանրապետությունում գնում է ընտրապայքարի, չարաչար սխալվում է։ Այս ընտրությունները պետք է դիտարկել որպես ազգային- ազատագրական պայքար։ Եվ ազգային-ազատագրական պայքար անվանելուց հետո պետք է ըստ անվանման բխեն ամբողջ գործողությունները։ Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու։ Բայց իշխանությունը տեսնում է ընդդիմության ոչ միասնական դիրքորոշումները և ոչ միասնական հարթակներով հանդես գալը, պարտադիր չի՝ դա լինի ձեռքսեղմումների և կոալիցիաների կամ դաշինքների տեսքով։ Կարող են մի քանի բևեռներ ձևավորվել, և այդ մի քանի բևեռների հանրագումարը 50 տոկոս պլ յուս կազմի։ Միայն մեկ բան է անհրաժեշտ, որ ընդդիմադիրները հայտարարեն՝ մենք ոչ թե վարչապետի աթոռի համար ենք կռիվ տալիս, այլ առաջնային կարճաժամկետ գերնպատակն է այս իշխանության հեռացումը։ Նման պարագայում հասարակական մոբիլիզացիա կլինի, հասարակության մոտ հավատ կառաջանա, որ սա պաշտոնի մրցավազք չէ, իրապես ազգային-ազատագրական պայքար է, և իշխանությունը հայտարարություններ չի անի հաղթանակի վերաբերյալ։ Մինչդեռ նա տեսել է, որ առանձին խաղացողներ սկսել են քաղաքական մրցավազք իրականացնել, նրանք սրանից ոգևորվել և ուրախացել են։ Մարդը մտածում է՝ եթե ընդդիմությունը չի պատկերացնում, որ սա Հայաստանի կործանման ծրագիր է, և իրենց ամբիցիաները չեն ստորադասում գերակա հայկական շահին և չեն միավորվում, միասնական պայքար չեն մղում, հետևաբար՝ Նիկոլին կընտրենք՝ ի՞նչն է խնդիրը, մեր համար ի՞նչ տարբերություն՝ երկիրը Նիկոլը կծախի, թե՞ Պողոսը կամ Կիրակոսը։ Այստեղից է գալիս իրենց օբյեկտիվ լկտիությունը և լպիրշությունը։ Բայց հույս ունեմ, որ իրական ընդդիմությունը խելքի կգա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան