Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այն ներկայացրել է ծրագրի գործընկեր, գերմանական gmp Architects ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավարներ, Կառավարության, միջազգային կազմակերպությունների, ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ, ոլորտի այլ շահագրգիռ կողմեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ծրագրի քննարկումը՝ որպես համատեղ մանրակրկիտ աշխատանքի արդյունք: Նա խոսքը սկսել է շնորհակալությամբ՝ ուղղված գործընկերներին. «Տարբեր կառույցների գործընկերների ներգրավմամբ ու գործուն աջակցությամբ կարողացել ենք բավականին կարճ ժամանակահատվածում նման խոշորածավալ նախագծի համար ստանալ նախապատրաստական անհրաժեշտ այն շրջանակը, որը թույլ է տալիս մեծ վստահությամբ քայլել ծրագրի իրագործման փուլով: Այդ ծրագրի իրագործումը դառնալու է հանրային կյանքի վերափոխման շատ կարևոր ուղենիշ: «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ոչ միայն բարձրագույն կրթության և գիտության նոր միջավայրի և նոր որակի հնարավորություն ստեղծող, այլև մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում նոր ստանդարտներ սահմանող ծրագիր է: Այն աշխատանքները, որ մենք իրականացնելու ենք ակադեմիական քաղաքի իրագործման ճանապարհին, մեզ համար քաղաքաշինական, կանաչ տեխնոլոգիաների օգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, բնության հետ առնչության նոր չափանիշներ են։ Մտածված են այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք քաղաքն իսկապես կդարձնեն քաղաք մարդու համար, մարդու մասին և մարդու շուրջ կենտրոնացող»:

Նախարարը ծրագիրն առանցքային է համարել նաև բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների համատեքստում՝ հիշեցնելով նախընթաց տարում ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության» նոր օրենքը: Նա տեղեկացրել է՝ շրջանառվում են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք կարգավորելու և ոլորտում զարգացման նոր հեռանկարներ են բացելու: Այս առումով Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Գիտության զարգացման ռազմավարության հաստատումը, որը հնարավորություն կտա ավելի մոտենալու սահմանված նպատակին:

Նշենք, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի նախագծային փաթեթը ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեին՝ համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով։ Այս օրերին Հայաստանում են գտնվում նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչները, որոնց հետ աշխատանքներ են իրականացվում կրթական կլաստերի մշակման ուղղությամբ։ Նրանք աջակցելու են նաև ակադեմիական քաղաքում կրթության մենեջերների վերապատրաստման ուղղությամբ։ Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի լրամշակված հայեցակարգ, որտեղ հստակեցված են իրականացման փուլերն ու ժամանակացույցը։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ տաղանդների զարգացման բաղադրիչը նույնպես ներառված է հայեցակարգում՝ որպես ակադեմիական քաղաքի մի մաս և ուղղված է լինելու տարբեր ոլորտներում տաղանդների հայտնաբերման ու զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հաջորդիվ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնականացված տարբերակը և նախագծային ուղեցույցները ներկայացրել է գերմանական gmp Architects կազմակերպության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Ամփոփվել է վերջին երկու տարիների աշխատանքային ուղին՝ սկսած ակադեմիական քաղաքի տեղանքի և ապագա շահառուների հետ առաջին հանդիպումներից մինչև քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակումը և վերջնական սխեմատիկ նախագծման ամփոփումը, ինչպես նաև հետագա փուլերի այն ուղենիշները, որոնք պետք է ապահովեն ծրագրի իրականացման համահունչ և երկարաժամկետ զարգացումը։

Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ գործընթացը մեկնարկել է «լսելու և սովորելու» փուլով․ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ և աշխատարաններ դասախոսների, ուսանողների և մասնագետների մասնակցությամբ՝ առանց նախապես ձևավորված տարբերակի պարտադրման։ Այդ համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ լրացվելով այնպիսի բաղադրիչներով, որոնք պետք է քաղաքը դարձնեն ոչ միայն ուսումնառության և հետազոտությունների իրականացման վայր, այլև 24/7 ակտիվ միջավայր՝ հանրային կյանքի, համագործակցության և սոցիալական փոխազդեցությունների համար։

Առանցքային նպատակը, ըստ ի սկզբանե ներկայացված տեսլականի, եղել է այնպիսի ֆիզիկական միջավայրի ձևավորումը, որը բովանդակային բարեփոխումներին զուգահեռ՝ կօգնի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգին ձեռք բերել տարածաշրջանային ճանաչելիություն և բարձրացնել մրցունակությունն աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակում։ Քաղաքաշինական լուծումներում շեշտադրվել են ներառականությունը և անհրաժեշտ հարմարեցումների նախատեսումը, մատչելիությունը (ներառյալ՝ ուսանողների և աշխատակիցների համար հասանելի բնակարանային ֆոնդը), ինչպես նաև բնապահպանական բաղադրիչը՝ հնարավորինս ցածր ածխածնային արտանետումներով, նվազագույն ավտոմոբիլային երթևեկությամբ և առավելագույն կանաչապատմամբ։

Թոբիաս Քեյլը նշել է, որ հատակագծի հայեցակարգի հիմքում ընկած է Երևանի կենտրոնի օղակաձև կանաչ գոտու՝ Թամանյանական տեսլականը, որի տրամաբանությունը նախագծողների կողմից ներդրվել է նաև ակադեմիական քաղաքի առանցքում՝ միավորելով կրթական, մշակութային, սպորտային և նորարարական կարևոր ենթակառուցվածքները։

Միաժամանակ, հատակագծում շեշտադրվել են տեղանքի հիմնական ուժեղ կողմերը, և ուսումնասիրվել են հիմնական մարտահրավերների վերափոխման ուղիները։

Այնուհետև, Թոբիաս Քեյլն անդրադարձել է ակադմիական քաղաքի փուլային զարգացմանը, որոնցից առաջինը նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը՝ մեկնարկելով տեխնոլոգիական կլաստերից, հիմնական համագործակցային միջավայր ստեղծող բաղադրիչներից՝ հանրակացարաններից և տրանսպորտային ու վարչական ենթակառուցվածքներից։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է քաղաքի ակտիվ ընդլայնման փուլը՝ կրթական, արվեստի և սպայական կլաստերների, նախադպրոցական հաստատությունների և ավագ դպրոցների գործարկմամբ, նորարարական կազմակերպությունների տեղակայմամբ, հանրային տրանսպորտի (երկաթգծի, ավտոբուսների և մետրոյի) հավելյալ լուծումների ներմուծմամբ։ 2034-ից հետո ակնկալվում է ծրագրի ամբողջականացման փուլը՝ ներառյալ խոշոր տրանսպորտային հանգույցը։

Տրանսպորտային հայեցակարգում առաջնահերթություն է տրվում հետիոտնային, հեծանվային, հանրային տրանսպորտի և ոչ ավտոմոբիլային շարժունակությանը․ Լանդշաֆտային ռազմավարությունում կենտրոնական խնդիր է ջրի խնայողությունը։ Կանաչապատումը դիտարկվում է որպես միկրոկլիմայի ձևավորման կարևոր գործոն՝ ստվերի ձևավորման, հովացման և քամու մեղմացման միջոցով։ Ներկայացման երկրորդ առանցքը նախագծային ուղեցույցներն էին՝ բազմաստիճան վերահսկողությամբ․ ակադեմիական քաղաքի հատակագծի մակրո գոտիավորումից մինչև առանձին փոքր հողամասերի «կատալոգացում», որտեղ յուրաքանչյուր հողամասի համար սահմանվում են կառուցապատման ծավալները (փոքր, միջին կամ մեծ), ձևը, բարձրությունը, ճակատային մասին ներկայացվող պահանջները, կանաչապատման շրջանակը, լուսավորության տարբերակները, հրդեհային ու շտապօգնության մուտքերը, մատչելիության (թեքահարթակներ, վերելակներ) բաղադրիչները և այլն։

Սահմանվել է նաև ակադեմիական քաղաքի ճարտարապետական լուծումների ընդհանուր սկզբունքը՝ բազմազանության թույլատրությամբ, սակայն միասնական կանոններով․ շենքի հիմքը կամ պոդիումը՝ «զանգվածային» և քարի (նախապատվությունը տալով տեղական տուֆի) կիրառման տրամաբանությամբ, իսկ շենքի վերին հատվածների ճակատամասերը՝ ավելի թեթև և ստվեր ստեղծող լուծումներով՝ ամառային շոգը նվազեցնելու նպատակով։

Ամփոփելով՝ Թոբիաս Քեյլը նշել է, որ 2026 թվականի դրությամբ ակադեմիական քաղաքի տարածքի յուրաքանչյուր հողակտոր ուսումնասիրված է և մանրամասն նկարագրված ամփոփաթերթերում՝ իրենց տեխնիկական բնութագրերով և նախագծային պահանջների ամբողջությամբ և պատրաստ է հաջորդ փուլին՝ որպես գործնական հիմք ճարտարապետների, ինժեներների և ներդրողների համար։

Հաջորդիվ, Քեյլը պատասխանել է ներկաների հարցերին՝ ակադեմիական քաղաքի տարածքում հնագիտական պեղումների, շինություններում հայաստանյան ճարտարապետական ավանդույթների արտացոլման, տարածքում գյուղատնտեսության զարգացման համար:

Հարց է հնչել նաև տարածքում իրականացվող պեղումների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքել է. «Տարածքում անցած տարվա հոկտեմբերից սկսվել են պեղումներ, և ըստ արդյունքների՝ դրանք դառնալու են ակադեմիական քաղաքի մի մասը: Պեղումները կարող են շարունակվել՝ դառնալով այդ ոլորտում ուսանողների համար հմտությունները զարգացնելու ուսումնական միջավայր: Սա ոչ միայն խոչընդոտ չէ, այլև հնարավորություն է, որպեսզի պատմամշակութային ժառանգությունը դառնա ակադեմիական քաղաքի մոդեռն միջավայրի մի մասը»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Բնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը