Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հինգ միսիոներ կանանց մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմը կներկայացվի կինովարձույթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը կներկայացվի կինովարձույթում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կինոնկարի մտահղացման հեղինակ, գլխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն ՄանվեÕ ¬ Սարիբեկյանը:

«Ֆիլմն արդեն ցուցադրվել է վեց երկրներում ` Հայաստանում, Իրանում, Ավստրիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, առաջիկա մի քանի ամիսներին նախատեսվում են ցուցադրություններ մի շարք այլ երկրներում: Ցավոք, միայն անձնական ծանոթությունների միջոցով ենք հաջողացնում իրականացնել ցուցադրությունները: Ապրիլի կեսին կամ մայիսին ֆիլմը կներկայացվի նաև կինովարձույթում: Հետո կլինեն նաև խտասկավառակներ, վերջում նաև հեռուստատեսային պրեմիերա»,-նշեց Մանվել Սարիբեկյանը:

Նրա խոսքով` վերջին անգամ ֆիլմը ցուցադրվել է Հելսինկիում հունվարի 28-ին:

«Մոտակա օրերին էլ կլինի ցուցադրություն նույն վայրում: Կան երկրներ, որտեղ դեսպանությունները, հայկական կառույցները հնարավորություն են ստեղծում, որ ֆիլմն անձամբ ներկայացնենք: Մինչ այժմ որտեղ ցուցադրվել է, բավականին դրական արձագանք է ստացել, ինչն էլ ավելի է ուրախացնում »,-տեղեկացրեց ֆիլմի գլխավոր պրոդյուսերը:

Կինոնկարը ցուցադրվել է նաև «Արմենպրես» լրատվական գործակալության սրահում: Այն դիտել են գործակալության աշխատակազմը և հյուրեր:

Ցուցադրության մասնակից, արձակագիր Վանուշ Շերմազանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանության մասին երկու ֆիլմ է առանձնացնում` Անրի Վերնոյի «Մայրիկ»-ը և Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ»-ը:

«Այս կանանցից շատ սովորելու բաներ ունենք: Ամեն մի ընտանիքում պետք է այս ֆիլմը դիտեն: Մենք կոտորվել ենք քրիստոնյա լինելու համար: Այս ֆիլմը հայտարարում է այդ մասին, և ասում, որ մեր կողքին են եղել քրիստոնյա երկրների զավակները: Սա ֆիլմ է, որ պետք է լինի մեր գերատեսչությունների ձեռքին. այս ֆիլմով մենք շատ դռներ կարող ենք բացել: Չպետք է մոռանանք այն, ինչ եղել է, և կարող է լինել: Մենք ապահով չենք»,-նշեց նա:

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին: Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելությ ան ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:

Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու