Թայվանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹայվանում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 106-ի, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով CCTV-ն: Անհետ կորած է համարվում 11 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 94 զոհի մասին:
Մահացածների մեծ մասին հայտնաբերել են Թայնան քաղաքում փլուզված 17-հարկանի շենքի փլատակներում: Նախնական տեղեկություններով, փլուզումը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ շենքը կառուցվել է անորակ շինանյութով՝ սահմանված նորմերի ու պահանջների խախտումով:
Կառուցող Golden Dragon Building ընկերության ներկայացուցիչները կալանավորվել են, նրանք մեղադրվում են անզգուշությամբ մարդկանց մահ պատճառելու մեջ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



