Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի էներգետիկ շուկայում վերջին զարգացումները, հատկապես հեղուկ գազի գների կտրուկ և անկանխատեսելի տատանումները, բացահայտում են համակարգային խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մնացել են երկրորդ պլանում՝ փոխարինվելով իրավիճակային լուծումներով և քաղաքական հայտարարություններով։

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար խոսում են էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիայի, նոր ուղիների և հնարավորությունների մասին, իրականում շուկայի արձագանքը յուրաքանչյուր արտաքին կամ ներքին ցնցման նկատմամբ ցույց է տալիս, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի, իսկ այդ խոցելիության գինը վճարում է առաջին հերթին հասարակ սպառողը։

Ադրբեջանից ներմուծվող բենզինի թեման վերջին շրջանում առաջ բերեց տեղեկատվական և քաղաքական մեծ աղմուկ՝ ներկայացվելով որպես դիվերսիֆիկացիայի օրինակ և շուկայի մրցակցության ընդլայնման քայլ։ Սակայն այդ աժիոտաժի ֆոնին գրեթե աննկատ մնացին ավելի խորքային խնդիրները, որոնք վերաբերում են ոչ թե մեկ մատակարարի կամ մեկ ուղղության փոփոխությանը, այլ ամբողջ էներգետիկ համակարգի դիմադրողականությանը։

Հեղուկ գազի շուկայում արձանագրված զարգացումներն այդ ամենի ամենախոսուն օրինակներից են։ Երբ գինը շատ կարճ ժամանակահատվածում 170-200 դրամից որոշ լցակայաններում հասնում է 270-300 դրամի մեկ լիտրի համար, դա այլևս հնարավոր չէ բացատրել միայն շուկայական բնական տատանումներով կամ արտաքին գործոններով։ Սա արդեն առնվազն համակարգային ձախողման դրսևորում է, որտեղ շուկան չունի բավարար անվտանգության բարձիկներ, իսկ պետությունը չունի գործուն մեխանիզմներ գների կտրուկ ցնցումները մեղմելու համար։ Թեպետ կան փորձագետներ, որոնց կարծիքով, այստեղ խոսքը միայն ձախողման մասին չէ՝ այն ասպեկտով, որ Հայաստանում հեղուկ գազ ներկրող-վաճառողները կարող են իրականացրած լինել համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է ավելի քան 500 միլիոն դրամ հավել յալ եկամուտ։

Սա դասական իրավիճակ է, երբ սահմանափակ մատակարարումների կամ դրանց մասին շրջանառվող տեղեկությունների պայմաններում շուկան արագ անցնում է դեֆիցիտի հոգեբանական ռեժիմի, ինչն անմիջապես օգտագործվում է գների բարձրացման և որոշ տնտեսվարողների (կամ, ինչպես փորձագետներն են նշում, գուցե բոլորի) կողմից իրավիճակից օգտվելու նպատակով։

Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է Վերին Լարսի անցակետի փակումն ու եղանակային խոչընդոտները, որոնք իբր երկարացնում են ներմուծման ժամկետները 10-ից մինչև 20 օր։ Բացի այդ, մատնանշվում են Իրանից ներմուծվող գազի հետ կապված խնդիրները, որոնք կազմում են մոտ 15–20 տոկոս և պայմանավորված են այդ երկրում առկա ճգնաժամային իրավիճակով։ Բայց նախ՝ գները բարձրացել են Լարսի անցակետի փակման հենց հաջորդ օրը, այսինքն՝ թանկացել է պահուստավորված, առկա գազը, ինչն ինքնին կասկածելի է:

Մյուս կողմից՝ հենց այդ կարգի պատճառաբանությունների կրկնվող բնույթն է, որ վկայում է ոչ թե օբյեկտիվ անխուսափելիության, այլ կառավարման և ռազմավարական պլանավորման բացակայության, ինչպես նաև տնտեսվարողների կողմից գնի բարձրացման հնարավոր համաձայնեցվածության մասին։ Ի վերջո, Վերին Լարսն առաջին անգամ չէ, որ փակվում է, Իրանի հետ կապված ռիսկերը նույնպես երկար տարիներ հայտնի են, իսկ նավթի գների տատանումները գլոբալ շուկայի մշտական բաղադրիչ են։ Եթե յուրաքանչյուր նման գործոն կարող է կարճ ժամանակում շուկան գցել խուճապի և գնային պայթյունի մեջ, ապա դա նշանակում է, որ համակարգը կառուցված չէ ռիսկերի դիմակայման տրամաբանությամբ։

Վերադառնալով տնտեսվարողների պահվածքին՝ նշենք, որ նման իրավիճակում առավել մտահոգիչ է այն, որ էներգակիրներ ներմուծող տնտեսվարողները, օգտվելով վերահսկողության և հակակշիռների թուլությունից, հաճախ այդպիսի հանգամանքները վերածում են շահույթի առավելագույնացման գործիքի։ Գների կտրուկ բարձրացումը, արհեստական պակասուրդի տպավորության ստեղծումը և տեղեկատվական անորոշությունը դառնում են շուկայի վարքագծի սովորական տարրեր։ Արդյունքում տուժում է ոչ միայն վերջնական սպառողը, այլև տնտեսության ամբողջական կանխատեսելիությունը, քանի որ հեղուկ գազը Հայաստանում լայնորեն օգտագործվում է ոչ միայն տրանսպորտում, այլև փոքր բիզնեսում, ծառայությունների ոլորտում և որոշ դեպքերում նաև արտադրական գործընթացներում։ Այստեղ է, որ պետության դերակատարումը պետք է դուրս գա իրավիճակային արձագանքների շրջանակից և անցնի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության բարձիկների ստեղծման քաղաքականությանը, եթե, իհարկե, բացառում ենք նման «համաձայնության» առումով շահագրգռվածությունը։

Հեղուկ գազը կարող է այս ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը դառնալ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ խոշոր և զարգացած տնտեսությունները, բախվելով էներգետիկ շոկերի, ընտրում են ոչ թե շուկան ամբողջությամբ ազատ թողնելու, այլ ռազմավարական պաշարների կուտակման և ճկուն կառավարման ուղին: Հայաստանի համար նման մոտեցումը ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է։ Ադրբեջանական բենզինի շուրջ աժիոտաժ ստեղծելու փոխարեն, որը ավելի շատ քաղաքական և տեղեկատվական բնույթ ունի, կարելի է կենտրոնանալ իրական էներգետիկ կայունություն ապահովող քայլերի վրա։

ԵԱՏՄ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստանն ունի հնարավորություն մեծ քանակությամբ հեղուկ գազ ներմուծելու Ռուսաստանից հատկապես այն ժամանակահատվածներում, երբ գները համեմատաբար ցածր են։ Այդ գազը կարող է ամբարվել հատուկ ստեղծված կամ արդիականացված տերմինալներում և օգտագործվել շուկայում սղության կամ գների կտրուկ աճի դեպքում՝ ապահովելով գնային կանխատեսելիություն և մեղմելով սպառողների վրա ճնշումը։ Նման մեխանիզմը թույլ կտա ոչ միայն զսպել գների արհեստական տատանումները, այլև սահմանափակել մենաշնորհային կամ օլիգոպոլ վարքագիծը շուկայում։

Բացի այդ, հեղուկ գազի էներգետիկ ներուժը կարող է ավելի լայն կիրառություն գտնել արդյունաբերական և արտադրական ոլորտներում, ինչը կնվազեցնի կախվածությունը այլ էներգակիրներից և կբարձրացնի տնտեսության ճկունությունը արտաքին շոկերի նկատմամբ։ Սա պահանջում է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացում, այլև կարգավորող և հարկային քաղաքականության վերանայում, որպեսզի հեղուկ գազի օգտագործումը դառնա տնտեսական տեսանկյունից առավել մրցունակ և կանխատեսելի։ Կրկնում ենք՝ եթե, իհարկե, նման ցանկություն կա...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան Աբրահամյան