Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»
ԲԼՈԳԽորապես մտահոգված ենք արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող հանրային գործիչ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատացման առնչությամբ։
Նարեկ Սամսոնյանը դիմել է հացադուլի՝ ի նշան բողոքի իրեն անհիմն կալանավորելու համար։ Նարեկ Սամսոնյանի առողջությունն այս վիճակին է հասել այն պատճառով, որ նրա հանդեպ իշխող վարչախմբի քաղաքական հրահանգով կիրառվել է խափանման միջոցի անհիմն, խիստ անհամարժեք ու բացարձակ անարդար որոշում։
Խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար մարդուն ծանր պատժի ենթարկելու այս գործելակերպը և պահանջում դատարանից՝ վերանայելու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը և ձեռք առնելու անհապաղ միջոցներ՝ նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և առողջությունը վերականգնելու համար։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



