Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու «Խաղաղության խորհրդին», որը կքննարկի Գազայի հատվածի կառավարման հարցերը, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն` ТАСС-ի փոխանցմամբ:
Նա նշել է, որ Հունգարիայի կառավարությունը սա մեծ պատիվ է համարում և կընդունի Թրամփի առաջարկը: Սիյարտոյի խոսքով՝ Օրբանը հանձնարարել է նրան տեղեկացնել ամերիկյան վարչակազմին այդ մասին:
Սիյարտոն նաև նշել է, որ Հունգարիան բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի խաղաղապահ գործունեությունը և հույս է կապում նրա հետ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում: Նա ընդգծել է, որ Հունգարիան հետաքրքրված է Մերձավոր Արևելքում խաղաղությամբ, քանի որ այդ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն էական ազդեցություն ունի Եվրոպայի անվտանգության վրա:
Հետևեք մեզ՝ այստեղ



