Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածների․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «պատրաստվում են նոր զանգվածային հարվածների»։ Նա այս հայտարարությունն արել է իր տելեգրամյան ալիքում հրապարակված նոր տեսաուղերձում։
«Այսօր կան առանձին առաջադրանքներ օդային պաշտպանության, զինվորականների համար։ Այս պահին մենք ունենք հետախուզական տեղեկություններ, որ ռուսները պատրաստվում են նոր զանգվածային հարվածների», - հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ ուկրաինական կողմը «անկեղծորեն է խոսում իր գործընկերների հետ ՀՕՊ–երի համար հրթիռների, այն համակարգերի մասին, որոնք այդքան անհրաժեշտ են»։ Զելենսկին նաև բողոքել է, որ Կիևը բավարար մատակարարումներ չի ստանում։
Նա նաև կոչ է արել ուկրաինացիներին «ուշադրություն դարձնել օդային տագնապի ազդանշաններին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



