Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ մամուլը պարբերաբար գրում է, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գործող «Շառլոտ կաբարե» գիշերային ակումբը գործում է բացահայտ և շարունակական խախտումներով։ Սա վաղուց այլևս նորություն չէ. փաստերը հրապարակված են, ահազանգերը՝ բազմակի, խախտումները՝ տեսանելի յուրաքանչյուրի համար։ Բոլորի համար, բացի մեկ կառույցից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Երևանի ավագանու թիվ 188-Ն որոշումը հստակ ասում է՝ նման օբյեկտը չի կարող գտնվել բնակելի շենքերից 100 մետրից պակաս հեռավորության վրա։ «Շառլոտ կաբարեն» այս պահանջը խախտում է տարիներով և շարունակում է աշխատել՝ առանց որևէ իրական հետևանքի։ Իսկ սա ինքնին արդեն օրենքի բացահայտ անտեսում է։

Բնակիչների գիշերային հանգիստը խաթարվում է մշտապես. աղմուկ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խմբեր, վեճեր: Տեղի է ունենում հանրային կարգի խախտում՝ ո՛չ մեկ օր, ո՛չ մեկ ամիս, այլ տարիներ շարունակ։ Եվ այս ամենը՝ Երևանի կենտրոնում, պետական կառույցների անմիջական վերահսկողության գոտում։

Սակայն այստեղ ամենաաղմկահարույց փաստն այն է, որ այս ամբողջ պատկերի պայմաններում Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ վարույթ չի հարուցել։ Ո՛չ ծառայողական քննություն, ո՛չ նախաքննություն, ո՛չ պարզաբանում։ Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան Հակակոռուպցիոնից հայտնել են, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն գտնել վարույթ հարուցելու հիմքեր։ Տարիներով գործող ապօրինությունը Հակակոռուպցիոն կոմիտեի համար պարզապես «չկա»։ Լռում են նաև իրավապահները: Սա այլևս անփութություն չէ։ Երբ ակնհայտ խախտումը չի դառնում վարույթի հիմք, երբ տարիներով գործող ապօրինի գործունեությունը չի առաջացնում ոչ մի հարց, դա արդեն համակարգային աչքփակոցի է։ Իսկ աչքփակոցին կոռուպցիոն միջավայրի ուղիղ ցուցիչ է։

Այս հարցը շարունակելու է մնալ լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ, մինչև պատասխանատուները պատշաճ արձագանքեն և նկատեն այն, ինչ վաղուց տեսանելի է հասարակության համար։ Երբ օրենքը ընտրովի է կիրառվում, դա արդեն ոչ թե թերացում է, այլ կոռուպցիայի լուռ պաշտպանություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԵվրամիությունը կարող է սառեցնել ռուսաստանյան նավթի գնի շեմի վերանայումը. BloombergԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԻրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր սերնդի «Rajab 27» արագընթաց մարտական նավակըԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամԿադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնելՈւկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին. ԶելենսկիՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ ԿարապետյանՀայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՏեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է ատրակցիոնի վրա Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասինԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար «Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԳալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում