Սեյրան Օհանյանն Արցախում ծանոթացել է հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում փետրվարի 11-ին Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացավ հակամարտ զորքերի շփման գոտու մ տիրող իրավիճակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:
Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ միասին զորամասերից մեկում անձնակազմի հետ մասնակցել են նախաճաշին, ինչպես նաև շարահրապարակում զրուցել անձնակազմի հետ: Հայկական երկու պետությունների պաշտպանության նախարարները միասին հարվածային զորամիավորումներից մեկում ծանոթեցել են զորքերի մարտական պատրաստության գործընթացին, հետևել մոտահրաձգային ստորաբաժանումների կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին:



