Խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 9-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց հաղորդում «Յութուբյան» ալիքով մի քաղաքացու կողմից մեկ այլ քաղաքացու հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Արդեն հաջորդ օրը բաժնում ստացվեց հաղորդում․ տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել քաղաքացու և նրա ընտանիքի հասցեին, ապա տեսանյութը չտարածելու դիմաց պահանջել խոշոր գումար։
Մայրաքաղաքի Լվովյան փողոցի 62-ամյա բնակիչը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։
Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ՝ խուլիգանության և շորթման հատկանիշներով։ 62-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր։
Հունվարի 14-ին դատարանի որոշմամբ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հետևեք մեզ՝ այստեղ



