«Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ ինչ է պատմել Վագիֆ Խաչատրյանը՝ Ավանեսյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վագիֆ Խաչատրյանը լավ տրամադրությամբ է, որովհետև հայրենիքում է՝ Հայաստանում, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին (Վագիֆ Խաչատրյանը – խմբ․) գտնվում է հետազոտման փուլում, ինքն ուներ նաև քրոնիկ վիճակ՝ սրտային, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք և արդեն մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ավանեսյանը նշեց, որ արդեն խոսել է գերությունից այսօր վերադարձած Խաչատրյանի հետ․
«Խոսեցինք, շփվեց: Տրամադրությունը լավ է, զգացությունների մասին պատմեց, երջանիկ է, ուրախ է և իր խոսքերն էին՝ «Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»»,– պատմեց նա։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն էլ հիշեցրեց, որ Վագիֆ Խաչատրյանը վերջին 15 տարում սրտի հետ կապված խնդիրներ ունի։ «Շատ մանրամասներ ասել չենք կարող, բայց այս պահին ունենք տվյալ վիճակի թեթև սրացում»,– հայտնեց Ադամյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



