Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անարա՞տ է արդյոք խանութներում վաճառվող մեղրը և ինչպես ստուգել մեղրի մաքրությունը տնային պայմաններում

ԼԱՅՖ

Հայաստանում օգոստոսին սկսվում է մեղրաքամը: Մեղր կարելի է գնել ինչպես անմիջապես մեղվապահներից, այնպես էլ գործարանային շշալցված: Մեղրի գինը տատանվում է կգ-ը 2500-5000 դրամի սահմաններում: Շատ քաղաքացիների մտահոգում է այն հարցը, թե որքանո՞վ գնված մեղրը մաքուր է, կամ ինչպե՞ս կարելի է ստուգել մեղրի մաքրությունը:

Նշենք, որ մեղրի ստուգման բազմաթիվ ձեւեր կան, սակայն NEWS.am-ը փորձեց մեղրի լաբորատոր ստուգում իրականացնել: Այդ նպատակով Աշտարակ քաղաքի «Աշտարակ» սուպերմարկետից ձեռք բերեցինք Մասիս քաղաքի «Ալիշան» ընկերության արտադրած մեղրը` 400 գրամանոց շշի համար վճարելով 1500 դրամ: Ընդ որում` մեղրն այդ գնով վաճառվում էր ակցիայի տակ:

Լաբորատոր ստուգումն իրականացվել է 15 ցուցանիշներով, այդ թվում` սախարոզան, թթվայնությունը, մետաղների պարունակությունը եւ այլն: Լաբորատորիայից ստացված եզրակացության համաձայն` «Ալիշան» մեղրը 2 չափանիշներով չի համապատասխանում ստանդարտներին` սախարոզա եւ դիաստազա:

Սախարոզան ցույց է տալիս շաքարի պարունակությունը մեղրում: Ըստ նորմայի` այն չպետք է գերազանցի 5.5%-ը, սակայն կազմել է 5.7%: Մասնագետների գնահատմամբ` սախարոզայի նման մակարդակը շատ բարձր է, եւ ցույց է տալիս, որ մեղուները չափից ավելի սնվել են շաքարով:

Երկրորդ անհամապատասխանությունը եւս վկայում է այն մասին, որ մեղուները ծաղկափոշի քիչ են օգտագործել: Այդ ցուցանիշը արտահայտվում է դիաստազային թվում, որի պայմանական նվազագույն միավորը 7-ն է: Իսկ մեր հանձնած փորձանմուշում այն կազմում է 4.4: Մեկ այլ ցուցանիշով` ծաղկափոշու առկայությունը, արձանագրվել է սահմանային նվազագույն նորմատիվը:

Այսպիսով` «Ալիշան» ընկերության մեղրը բնական է, սակայն այդ մեղրը ստացվել է շաքարի միջոցով, եւ քիչ չափով մեղուներն օգտվել են ծաղիկներից:

Անշուշտ` Հայաստանում բազմաթիվ են մեղվապահներն ու ընկերությունները, որոնք համեմատաբար անարատ մեղր են առաջարկում: Քանի որ լաբորատոր ստուգումը բավական թանկ արժե (լրիվ փորձաքննությունը 35 հազ. դրամ է), մեղրի սիրահարներին խորհուրդ ենք տալիս մի քանի փորձված մեթոդներ.

1.Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, այլ ծորալով պետք է դանդաղ իջնի ու ծալքերով կուտակվի իրար վրա: Այդ դեպքում մեղրը մաքուր է: Իսկ եթե ուղիղ իջնի մեղրի խորքը եւ առաջացնի ձագարաձեւ փոս, ուրեմն անարատ չէ, այլ պատրաստված է մեղվի օգնությամբ, բայց շաքարաջրից:

2. Թղթի վրա բարակ շերտով մեղր քսել ու այրել: Եթե կրակը հասնի մեղրի շերտին ու հանգչի, ուրեմն մաքուր է: Եթե կրակը չի հանգչում, ուրեմն պատրաստված է շաքարաջրից: Շաքարն այրվում է, մեղրը` ոչ:

3. Մեղրը լուծում են մուգ գույնի անանուխի թուրմի մեջ, եւ եթե թուրմի գույնն անմիջապես պղտորվի, ուրեմն` այն անարատ է:

4. Ծոր մեղրի մեջ ընկղմում ենք 1 կտոր շաքար, եթե որոշ ժամանակ հետո այն լուծվեց մեղրի մեջ, ապա դա կնշանակի, որ մեղրն անարատ չէ: Իսկ եթե շաքարի կտորը մնաց անփոփոխ, ուրեմն մեղրն անարատ է:

 

Ռուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը