Թրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր Ավետիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները, մյուս կողմից սանկցիաներ է իրականացնում Իրանի նկատմամբ՝ արդեն իսկ այլ պետություններին հորդորելով առևտուր չանել Իրանի հետ, մյուս կողմից Թրամփը հայտարարում է, որ պատրաստվում է ռմբակոծել Իրանը։
Այսինքն՝ Թրամփը, ուղիղ միջամտելով Իրանի ներքին գործերի մեջ, փաստացի Իրանի ղեկավարներին ասում է՝ եթե դուք կամովին, իմ հորդորին չլսելով, չզիջեք իշխանությունը, մենք ամեն գնով կաջակցենք և ներքին ցուցարարներին, և ուղիղ միջամտություն կցուցաբերենք Իրանի ներքին գործերին, որպեսզի ձևավորենք մեզ համար ցանկալի իշխանություններ։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ արևմուտքի ցինիկ, լկտի և որևէ պետության ինքնիշխանությունը չհարգող քաղաքականության մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



