Արծաթի գինն առաջին անգամ գերազանցել է 87 դոլարը մեկ տրոյական ունցիայի դիմաց
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտ ամսվա արծաթի ֆյուչերսները հասան նոր պատմական առավելագույնի: Մոսկվայի ժամանակով 16:40-ին գինը բարձրացավ 2,75%-ով՝ հասնելով 87,4 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Investing.com-ի տվյալների վերլուծությանը:
Հունվարի 13-ի առևտրի ժամանակ ամենաբարձր գինը կազմել է 87,7 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Ոսկու ֆյուչերսները բարձրացել են 0,26%-ով՝ հասնելով 4,624 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց:
Bloomberg-ի գնահատականներով՝ թանկարժեք մետաղների գների աճը կապված է ԱՄՆ տոկոսադրույքների նվազման և աշխարհաքաղաքական լարվածության աճի հետ:
Դաշնային պահուստային համակարգի դեմ քրեական հետապնդման սպառնալիքը ևս ազդել է գների դինամիկայի վրա: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել իրեն և Դաշնային պահուստային համակարգի մյուս աշխատակիցներին:
Հետևեք մեզ՝ այստեղ



