Ուսուցիչը ծեծել է ութամյա աշակերտին՝ կանոնները խախտելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արխանգելսկի մարզում ուսուցչուհին, որը համակարգված կերպով ծեծել էր մի տղայի՝ վատ վարքի համար, դատապարտվել է, հայտնում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային քննչական կոմիտեն ։
Ամեն ինչ տեղի է ունեցել անցյալ տարվա հունվարից մարտ ամիսներին Կոտլաս շրջանում։ Դպրոցներից մեկում դասղեկը համակարգված ծեծի է ենթարկել ութամյա աշակերտի, քանի որ նա խախտել է դպրոցի կանոնները։
Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով՝ անչափահասի նկատմամբ խոշտանգում, և Ռուսաստանի քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածով՝ անչափահասի դաստիարակության գործում ուսուցչի պարտականությունները պատշաճ կերպով չկատարելը: Նա դատապարտվել է երեք տարի և մեկ ամիս պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձաշրջանով: Նրան նաև մեկ տարով զրկել են դասավանդելու իրավունքից:
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



