Հանրապետությունում հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Հունվարի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ին գիշերը առանձին շրջաններում, 13- ին կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Հետևեք մեզ՝ այստեղ



