Արարատի ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից կրակոցներ արձակած երիտասարդին (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 5-ին սոցիալական ցանցում տեսահոլովակ էր շրջանառվել, որտեղ մի երիտասարդ ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակում:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդի ինքնությունը: Պարզվել է, որ Վեդի քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, իր պապի՝ Վեդիի Արցախի փողոցում գտնվող տան բակում նրա անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակել:
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանություն
Տեսանյութն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ



