Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, Հրազդան գետում հայտնաբերվել է մաhացած քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի և տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Հայտնաբերվել է անձը չպարզված դի։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



