Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆիդանի այն պնդումը, թե ԱՄՆ-ն «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար», դիվանագիտական լեզվով սուբյեկտ–օբյեկտ հարաբերության հստակ արձանագրում է. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հարցազրույցը TRT HABER հեռուստաընկերությանը ուշագրավ է ոչ այնքան հնչեցված ձևակերպումների նորությամբ, որքան դրանց բացահայտ և չքողարկված բնույթով։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ֆիդանն, ըստ էության, հրապարակայնացնում է այն, ինչ մինչ այս գործում էր վերլուծաբանների հարթությունում․ Հարավային Կովկասում ձևավորվում է ոչ թե համապարփակ և հավասարակշռված խաղաղության համակարգ, այլ ուժային համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք, որտեղ դերերի բաշխումն արդեն իսկ կանխորոշված է։ 

Ֆիդանի այն պնդումը, թե Միացյալ Նահանգները «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար», դիվանագիտական լեզվով սուբյեկտ–օբյեկտ հարաբերության հստակ արձանագրում է։ Այս համատեքստում խաղաղության խրախուսումը հավասար միջնորդություն չէ, այլ պարտադրված օրակարգ՝ ուղղված պարտվող կողմին։ Միաժամանակ, Ադրբեջանի «կարևորումը» վկայում է, որ Վաշինգտոնը նրան դիտարկում է որպես տարածաշրջանային առանցքային դերակատար, որի հետ ձևավորվում են ռազմավարական պայմանավորվածություններ։ 

Այս մոտեցումը հատկապես խոսուն է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացների լույսի ներքո։ Ֆիդանի հայտարարություններից հետևում է, որ այդ օրակարգը ներկայացվում է ոչ թե որպես Հայաստան–ԱՄՆ փոխգործակցության արդյունք, այլ որպես ԱՄՆ–Ադրբեջան քաղաքական գործարք, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե բանակցողի, այլ կատարողի դեր։ Ավելին, Թուրքիան այդ գործընթացում հանդես է գալիս ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ներգրավված և շահագրգիռ կողմ։ 

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆիդանի այն միտքը, ըստ որի՝ Թուրքիայի տարածաշրջանային նպատակները համընկնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական նպատակների հետ՝ Ռուսաստանում, Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում, Սիրիայում և այլ ուղղություններով։ Սա բաց տեքստով հայտարարություն է այն մասին, որ Անկարան իրեն ընկալում է որպես արևմտյան, առաջին հերթին՝ ամերիկյան շահերի գործառնական օպերատոր տարածաշրջանում։ 

Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չի ձևավորում սեփական անմիջական անվտանգության համակարգ, այլ ապավինում է Թուրքիայի և Ադրբեջանի արդեն գոյություն ունեցող քաղաքական, ռազմական և լոգիստիկ ռեսուրսներին։ 

Սա «բաց քարտերով խաղի» փուլի սկիզբ է։ Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր՝ օգտագործելով Ադրբեջանի ռազմական և էներգետիկ ներուժը՝ Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու և սեփական (և արևմտյան) շահերը առաջ մղելու համար։ Հայաստանի համար սա նշանակում է, որ առկա «խաղաղության պատուհանը» բացվում է ոչ հավասարակշռված բանակցությունների, այլ քաղաքական ճնշման պայմաններում։ 

Այս տրամաբանության մեջ առավել մտահոգիչ է այն հետևությունը, որը բխում է Ռուսաստանի անվտանգային համակարգից Հայաստանի հրաժարվելու քաղաքականությունից։ Ֆիդանի խոսքը հստակ ցույց է տալիս, որ այդ հրաժարումը չի հանգեցնում Հայաստանի ինտեգրմանը արևմտյան անվտանգության ճարտարապետության մեջ։ Ընդհակառակը, այն բացում է ճանապարհ Հայաստանի ներառման համար թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո գործող, արևմտյան շահերին սպասարկող մոդելի մեջ, որտեղ ինքնիշխանության աստիճանը նվազագույն է, իսկ քաղաքական ընտրության հնարավորությունները՝ խիստ սահմանափակ։ 

Այդ համատեքստում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես ռազմավարական շահերի ճարտարապետ, Թուրքիան՝ որպես գործառնական օպերատոր, Ադրբեջանը՝ որպես առաջնային գործընկեր, իսկ Հայաստանը՝ որպես ճնշման ենթակա օբյեկտ, որից պահանջվում է «խաղաղություն»՝ առանց համարժեք անվտանգության, սուբյեկտության և երկարաժամկետ երաշխիքների։ 

Այս պայմաններում «խաղաղության օրակարգը» վերածվում է մի մոդելի, որտեղ ուժային բալանսի բացակայությունը փոխհատուցվում է քաղաքական պարտադրանքով։ Ֆիդանի խոսքը պարզապես արձանագրում է այդ իրողությունը՝ առանց դիվանագիտական քողարկման»,- գրել է նա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը կիրակի օրը տեղի չի ունենա Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ «Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Պակիստանի վարչապետ Ուկրաինան հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասի վրա ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱՀԱԶԱՆԳ. միրգ-բանջարեղենի մեջ հայտնաբերված այս նյութը չափազանց թունավոր էՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում. կրակոցի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14-ամյա տղա Մանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդըԱյս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանՀունիսի 13-ը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ինչ վտանգներ են սպառնում ՌուսաստանիցԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Սպասվող եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)